2018 թվականի նոյեմբերի 5-8-ին Մեդիայի զարգացման հիմնադրամում անցկացվեց «Առասպելների դետեկտորի» լաբորատորիայի տարածաշրջանային ակտիվիստների վարժանք: Վարժանքի մասնակիցները ապալրատվության դեմ պայքարում ծանոթացան օտարերկրյա փորձագետների փորձին: Bellingcat-ի փորձագետ Նարինե Խաչատրյանը և ուկրաինացի հետաքննիչ լրագրող Արտեմ Բաբակը մասնակիցներին ծանոթացրեցին այն ռեսուրսների և տեխնոլոգիաների հետ, որոնցով լրագրողական հետաքննություն են անցկացնում և կատարվում է կեղծ տեղեկատվության վերստուգում:
Վարժանքին Թբիլիսիից և Վրաստանի տարբեր տարածաշրջաններից ներկա էր 14 մասնակից:
Միջոցառումն անցկացվեց «Երիտասարդների մեդիագրագիտության լաբորատորիան պատասխանատու մեդիա օգտատերերի համար» նախագծի շրջանակներում, որին աջակցում է Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը: Միջոցառման գործընկերներն էին UNAG և CIDA.
