Տեղեկություն

Մեդիայի և տեղեկատվական գրագիտության լաբորատորիայի (MilLab) առցանց հարթակը հավելյալ կրթական ռեսուրս է, որի նպատակն է զարգացնել երիտասարդների քննադատական մտածողությունը և աջակցել մեդիայի իրազեկ սպառման։

Հարթակը տրամադրում է կրթական նյութեր, խաղեր, վարժություններ, մեդիայի պրակտիկ դեպքերի ուսումնասիրություններ, որոնք զարգացնում են մեդիա բովանդակության, տեղեկատվության հավաքման և ստուգման, ինչպես նաև կեղծ լուրերի վերլուծության հմտություններ։

Մեդիա և տեղեկատվական գրագիտության բաժնում ներկայացվում է վեց թեմա;

  • Մեդիա և տեղեկատվություն;
  • Պրոպագանդա և վավերականացում;
  • Թափանցիկություն;
  • Ատելության խոսք;
  • Կիբերանվտանգություն;
  • Անձնական տվյալներ/ Անձնական կյանքի գաղտնիություն։

Հարթակը սովորեցնում է երիտասարդներին, թե ինչպես է գործում մեդիան ժողովրդավարական հասարակությունում, ինչպես ստուգել կեղծ տեղեկատվությունը և ինչպես պարզել լրատվամիջոցի հետևում «կանգնած» հատուկ շահերը։

Ռեսուրսը ստեղծվել է Վրաստանում Նիդերլանդների դեսպանատան աջակցությամբ իրականացվող «Մեդիագրագիտության և քննադատական մտածողության խթանում դպրոցներում» ծրագրի շրջանակներում։

Գործընկերներ

ილიას სახელმწიფოს უნივერსიტეტი საქართველოს გაეროს ასოციაცია - UNAG ფორსეტი მასწავლებელთა პროფესიული განვითარების ეროვნული ცენტრი

Դոնորներ

ნიდერლანდების სამეფოს საელჩო საქართველოში ამერიკის შეერთებული შტატების საელჩო საქართველოში