Կայքերի ստուգում
Կեղծ տեղեկությունները սովորաբար տարածվում են կասկածելի կայքերում կամ նրանց միջոցով, նրանց հիման վրա: Կայքերի վստահելիության ստուգումն էական է պարզելու համար՝ արդյո՞ք տեղեկությունը վստահելի է, թե ոչ: Կեղծ լուրեր տարածելու համար սովորաբար օգտագործվում են կայքերի հետևյալ տեսակները.
ԿԵՂԾ ԼՈՒՐԵՐ ՏԱՐԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԿԱՅՔԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
-
Նրանք օգտագործում են հայտնի լրատվական բրենդերի անունները՝ չնչին փոփոխություններով (Foxnews.ge, usa-radio.com, abcnews.com.co, theguardıan.com), վստահելի արևմտյան լրատվական բրենդերի միջոցով կեղծ բովանդակության հիմնավոր և վստահելի լինելն ապահովելու համար;
-
Էջերի «Մեր մասին» և «Կապ մեզ հետ» բաժինները կամ որևէ տեղեկություն չեն պարունակում կամ նշված տվյալներն այնքան սահմանափակ են, որ գրեթե անհնար է պարզել, թե ով է պատասխանատու կոնկրետ լրատվամիջոցի և դրա բովանդակության համար:
Ժամանակավոր նպատակով ստեղծված կայքեր. Ժամանակավոր կայքերը ստեղծվում են կեղծ լուրերի առավել հիմնավորվածություն ապահովելու համար և ծառայում են որպես շեղող աղբյուր կամ հղման կետ բուլվարային լրագրերի համար: Սովորաբար նման, որպես սկզբնաղբյուր օգտագործվող կայքերն անգլերեն կամ արևմտյան եվրոպական այլ լեզուներով են և որոշ ժամանակ անց անհետանում են (օրինակ՝ Igliomale.it, humanleather.co.uk, theguardıan.com, usa-radio.com կայքերն անհասանալի են դարձել իրենց հակասական հրապարակումներից հետո):
Երգիծական-հումորային կայքերը որպես տեղեկատվության աղբյուր. Երգիծական-հումորային լրատվամիջոցները հրապարակում են հորինված, երգիծական պատմություններ եւ հստակորեն հայտարարում են, որ իրենց հրապարակումները կապ չունեն իրականության հետ, նույնիսկ եթե իրենց երգիծական հոդվածների հերոսները իրական մարդիկ են: Այդուհանդերձ, բուլվարային մամուլը ներկայացնում է երգիծական եւ հումորային հոդվածները որպես իրական փաստեր եւ երբեք չեն նշում, որ տեղեկատվության իրենց աղբյուրը հորինվածք է:
Քլիքբայթ (Clickbait) կայքերը հրապուրում են ընթերցողին սենսացիոն, ապակողմնորոշող վերնագրերի եւ վիզուալ էֆեկտների (լուսանկարներ, անիմացիա) իջոցով: Որքան շատ քլիքեր են ստացվում, այնքան ավելի մեծ լսարան են նրանք գրավում եւ, համապատասխանաբար, իրենց եկամտի աճի ավելի լայն հնարավորություն են ստանում: Վերջին տարիների ընթացքում քլիքբայթ կայքերի թիվը զգալիորեն աճել է: Սոցիալական կայքերը հնարավորություն են ընձեռում բազմապատկել քլիքբայթ կայքերի հրապարակած կեղծիքները, հրապուրելով օգտատերերին կտտացնել ապակողմնորոշող խորագրերի վրա` մեծացնել լսարանը եւ կայքը փողի աբյուր դարձնել: Մյուս կողմից, սոցիալական ցանցերը հակված են իրենց օգտատերերին ներկայացնել ամենից շատ քլիքերի արժանացող տեղեկատվությունը: Այս համապատասխան գործընթացները բարձրացնում են կեղծ պատմությունների պոպուլյարությունը եւ հասարակության մեջ թյուրըմբռնման հիմք հանդիսանում:
ԿԱՅՔԵՐԻ ՎՍՏԱՀԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՈՒԳԵԼՈՒ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ
Կասկածելի կայքերի տարածած ապակողմնորոշող տեղեկություններից խուսափելու համար կարևոր է ստուգել նրանց վստահելիությունը հետևյալ եղանակներով.
Ուշադրություն դարձրեք դոմեյնի անվանմանը. Մի վստահեք տարօրինակ վերձավորություններ ունեցող հասցեներով վեբկայքերից, ինչպիսիք են, օրինակ, «.com.co.», «.Co» և այլն: Օրինակ՝ CNNNews.com.co, ABCNews.com.ge:
Ծանոթացեք կայքի առաքելությանը և կոնտակտային տվյալներին. Ստուգեք էջի «Մեր մասին» բաժինը և կոնտակտային տվյալները: Խմբագրական կազմի և կոնտակտային տվյալների մասին կարող է որևէ տեղեկություն չլինել: Դա ավելի կասկածելի է դարձնում այդ կայքերը: Ստուգեք նաև կայքի առաքելությունը: Տեղեկատվությունը կարող է լինել երգիծական-հումորային բնույթի և չարտացոլել իրականությունը: Կայքի առաքելության բաժինը կարող է օգնել հասկանալու համար, թե տեղեկատվության աղբյուրը ինչ տեսակի լրատվամիջոց է:
Հղում արեք առցանց բաց աղբյուրներին, ինչը հնարավորություն կտա ավելի շատ տեղեկություն ստանալ վեբկայքի գրանցման և/կամ այլ սեփականատերերի մասին:
Հղում արեք առցանց արխիվներին. Եթե կեղծ լուրերի սկզբնաղբյուրն այլևս հասանելի չէ, փորձեք գտնել կայքի արխիվացված տվյալները:
Վեբկայքի դոմեյնի և գրանցման վերաբերյալ տեղեկատվության ստացում
Scamadviser.com կայքը տրամադրում է հետևյալ տեղեկատվությունը կոնկրետ կայքերի վերաբյալ.
-
Դոմեյնի գրանցման ժամանակը,
-
Կայքի սեփականատերը (անհատ կամ կազմակերպություն),
-
Սեփականատիրոջ հասցեն, ներառյալ՝ երկիրը, քաղաքը, փոստային ինդեքսը,
-
Սեփականատիրոջ հեռախոսի համար, էլ.փոստի հասցե:
Հարկ է նշել, որ կայքերի սեփականատերերի մասին տեղեկությունը հաճախ հրապարակային չէ: Scamadviser.com կայքը ցույց է տալիս միայն կայքի գրանցման ժամանակ դրա սեփականատիրոջ կողմից ներկայացված հրապարակային տվյալները:
Whois.domaintools.com կայքը կայքերի գրանցման վերաբերյալ տվյալներ տրամադրող մեկ այլ բաց աղբյուր է:
Whois.domaintools.com կայքը տրամադրում է տեղեկություն կայքի գրանցման ժամանակի, վայրի, սեփականատիրոջ և այլ տեխնիկական մանրամասների վերաբերյալ, որոնք կարող են հետաքրքրել մեզ կայքի վստահելիությունը ստուգելու ժամանակ: Այս աղբյուրը, ինչպես և scamadviser.com կայքը, բացահայտում է միայն հրապարակային տեղեկատվություն: Հնարավոր է նաև լինեն դեպքեր, երբ գրանցման տվյալները պաշտպանված են:
GE-դոմեյնում գրանցված վրացական կայքերի սեփականատերերի վերաբերյալ հրապարակային տեղեկատվությունը հասանելի է Registrator.ge կայքում:
Մենք կարող ենք պարզապես այցելել www.registrator.ge կայք, մուտքագրել կոնկրետ կայքի հասցեն որոնման վանդակում և ընտրել դոմեյնի տեսակը (ge; edu.ge; com.ge; org.ge; net.ge):
Երբ մենք ստուգում ենք արդեն իսկ գոյություն ունեցող կայքը, համակարգը ցույց է տալիս, որ դոմեյն արդեն զբաղված է և տրամադրում է կայքի գրանցման ժամանակի, սեփականատիրոջ և ադմինիստրատորի վերաբերյալ հրապարակային տեղեկատվություն:
Արխիվացված տվյալների վերականգնումը: Ինչպես արխիվացնել տվյալները:
Վստահելիության ստուգման գործընթացում տեղեկության սկզբնաղբյուր հանդիսացող *կայքը կարող է հասանելի չլինել: Ցանկալի տեղեկությունները ստանալու համար կարող ենք օգտագործել առցանց աղբյուրներ արխիվացված տվյալներ փնտրելու համար կամ կարող ենք ինքներս արխիվացնել տվյալներ:
Archive.is.-ը նման ռեսուրս է, որի միջոցով հնարավոր է և տվյալներ արխիվացնել և փնտրել արխիվացված տվյալներ:
Internet Archive Wayback Machine - Աշխատում է 1996 թվականից և բացի վեբկայքերից նրա արխիվները պարունակում են նաև այլ թվային տվյալներ, ինչպիսիք են լուսանկարները, տեսանյութերը, աուդիո և տեքստային նյութերը: Անհրաժեշտ է մուտքագրել մեզ հետաքրքրող վեբկայքի հասցեն www.web.archive.org կայքի որոնման տողում և որոնել արխiվացված նյութերը՝ սեղմելով «Տեսնել պատմությունը» կոճակը:
Որոնման արդյունքները դասակարգվում են ըստ ամսաթվի:
Նյութն արխիվացնելու համար անհրաժեշտ է մուտքագրել այն տեղեկության URL հասցեն որն ուզում ենք արխիվացնել ստորև ներկայացված դաշտում, այնուհետ սեղմել «Պահպանել էջը» կոճակը: