Օրինակ 1: Քիմիական հարձակում պատկերող կադրեր

2013թ. օգոստոսի 21-ին օգտատերերը մի քանի տեսանյութ ներբեռնեցին Յություբ, որոնք ցույց էին տալիս Սիրիայում արված քիմիական հարձակումը: Ի պատասխան սրա, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ տեսանյութերը կեղծ են, քանի որ ներբեռնվել են հարձակումից մի քանի ժամ առաջ: Ռուսաստանը պետք է որ հիմնվեր այն փաստի վրա, որ Յություբը նշում էր 2013թ. օգոստոսի 20-ը որպես տեսանյութերը ներբեռնելու ժամանակ:



Օգտագործելով Յություբի տվյալների դիտիչը (Youtube Data Viewer)` կտեսնենք տեսանյութի ներբեռնման կոնկրետ ժամանակը, այն է՝ 2013թ. օգոստոսի 21:

Ինչու՞ էր Յություբը ցույց տալիս օգոստոսի 20:

Յություբը մեխանիկորեն յուրաքանչյուր տեսանյութին վերագրում է ներբեռնման ժամանակ՝ հիմնվելով ներբեռնման սկզբի համար , ինչը կարող է տարբեր լինել օգտատիրոջ ժամային գոտուց:
Հաշվի առնելով այն, որ Կալիֆորնիայի ժամը 10 ժամով հետ է Սիրիայի ժամից՝ պարզ է դառնում, որ տեսանյութին վերագրվել է նախորդ օրվա ժամանակը: 

Աղբյուր՝ citizenevidence.org