Օրինակ 8: «Ռաշա Թըդեյի» վիդեո մանիպուլյացիան

2014թ. մարտի 15-ին «Ռաշա Թըդեյը» ցույց տվեց, թե ինչպես են հրեաները փախնում Կիևից ուկրաինական կառավարության հակասեմիտական քաղաքականության պատճառով: 
"
Լրագրողը նաև ցույց տվեց Րաբբի Միշա Կապուստինի հետ հարցազրույցից հատվածներ: Վերջինս ասում է. «Ես չեմ ցանկանում հեռանալ: Բայց ուզում եմ, որ երեխաներս ապահով լինեն, ազատ զգան իրենց և կարողանան արտահայտել իրենց տեսակետներն առանց ճնշման: Այդ է պատճառը, որ հեռանում եմ»: 
"
Ուժեղ էմոցիաներ առաջացնելու համար լրագրողը նաև ցույց տվեց «Մահ հրեաներին» գրառումն արված Սինագոգի դռներին, որտեղ ծառայում է Րաբբին: 
"
Կապուստինի հեռուստամեկնաբանություններում չէր նշվում այն վայրը, ուր նա մեկնում էր, անվտանգության նկատառումներից ելնելով:

Ստուգման արդյունքում պարզվեց, որ Կապուստինը ծառայում էր Սիմֆերոպոլում (Ղրիմ) և փախնում էր Սիմֆերոպոլից Ռուսաստանի կողմից Ղրիմն անեքսիայի ենթարկելու հետևանքով առաջացած վտանգի պատճառով: Նա բացահայտ կերպով քանիցս քննադատել էր ռուսական քաղաքականությունը նախկինում:

«Ռաշա թըդեյի» այս պատմությունը կոնտեքստի փոփոխության լավ օրինակ է: Մենք տեսնում ենք իրական մարդու, իրական հարցազրույց, բայց ընտրողական եղանակով արված մոնտաժի և մեդիա մանիպուլյացիայի արդյունքում «Ռաշա թըդեյը» փոխեց մեղադրանքի թիրախը՝ Ռուսաստանի փոխարեն թիրախավորելով Ուկրաինան: