Օրինա 7: Վարձու դերասանուհի

Հայտնի «ճանապարհորդ» Մարիա Ցիպկոն պարբերաբար հարցազրույցներ է տալիս տարբեր լրատվամիջոցների տարբեր անունների ներքո: 


2014թ. մայիսի 11-ով թվագրված տեսանյութը, որը ներբեռնվել էր Յություբ Վլադիմիր Եգորովի կողմից, ներակայացնում է Մոսկվայում կայացած հանրաքվեն: Հանրաքվեն վերաբերում էր Դոնեցկի և Լուգանսկի՝ Ուկրաինայից անջատմանը: Մարիան Ցիպկոն ներկայանում է որպես հանրաքվեի կազմակերպիչ: Ըստ նրա՝ վերջինս Լուգանսկում և հատուկ եկել է Մոսկվա հանրաքվեն կազմակերպելու համար:

Ցիպկոյի մասին տեղեկատվություն որոնելիս պարզ դարձավ, որ տարբեր լրատվամիջոցներ արդեն բացահայտել էին նրան, որպես սխալ տեղեկություններ հաղորդող՝ վարձված Կրեմլի կողմից:
www.google.com

Հավելյալ որոնումը հնարավորություն է ընձեռում գտնել Ցիպկոյի մասնակցությամբ այլ տեսանյութեր: Ստորև նա ներկայանում է որպես «Քրիստոսի նոր մարտիրոսների և ապաշխարողների հիմնադրամի» տնօրենի տեղակալ:

Հարկ է նշել, որ այս դեպքում Ցիպկոն փոխել է իր անունը և խոսում է լրագրողի հետ որպես Մարիա Վիկինա: Հեռուստահաղորդումը ներկայացնում է հիմնադրամի կողմից կազմակերպված ցուցահանդեսը, որն արտացոլում է կյանքը և հավատացյալների աշխատանքը Ռուսաստանում:

Աղբյուր՝ Stopfake.org