Օրինակ 5: Ֆիլմից նկարներ որպես իրական կյանքից վերցրած պատմությունների այլընտրանք:

2018թ. ապրիլի 22-ին Դմիտրիյ Կիսելյովի ամենշաբաթյա տեղեկատվական հաղորդումը ռուսական «Ռոսիա 1» հեռուստաալիքով հեռարձակեց մի պատմություն, որի համաձայն նախագահ Ասադը իրականում չի օգտագործել քիմիական զենք սիրիական Դոումա քաղաքում 2018թ. ապրիլի 7-ին: Նույն պատմությունը վկայում է այն մասին, որ տեսանյութի կադրը պազրապես բեմադրվել է: Այս տարբերակն ապացուցելու համար պատմությունը ներկայացնում է հարցազրույց Պարես Մուհամադ Մաիասայի հետ, որը ներկայացվում է որպես նախկին ապստամբ զինյալ Ջայշ ալ-Իսլամից, որը իսլամիստական ապստամբ ուժերի կոալիցիա է՝ ներգրավված Սիրիական քաղաքացիական պատերազմում: Պատասխանողը հայտարարում է, որ մասնակցել է բեմադրված հարձակման կեղծ պատմության նկարահանմանը որպես ռեժիսորի օգնական: Հարցազրույցը պարունակում է մի շարք նկարներ, որոնք պատկերում են նկարահանման վայրը, նկարահանողներին և դերասաններին: Պատմության համաձայն՝ դերասանները պատկերում են քիմիական հարձակման զոհերին: 
"
"

Իրականում 2018թ. եթերում հայտնված պատմության մեջ օգտագործված կադրերը տեսանկարահանվել են 2016թ.ին, և այն ներկայացնում է նկարահանման վայրի նկարների մի ամբողջություն: 
Ֆիլմը ստեղծվել է Հումամ Հուսարիի կողմից, որը Սիրիայում ծնված ռեժիսոր է՝ վերադարձած Մեծ Բրիտանիայից 2016թ.ին: Այն ցույց է տալիս Դամասկոսի մոտակայքում 2013թ.ին տեղի ունեցած գազային հարձակման զոհերի իրական պատմությունները:
Ռուսական հեռուստաալիքով հեռարձակված այս պատմության մեջ օգտագործված նկարները առաջին անգամ շրջանառվել են չինական առցանց «Գլոբալ Թայմս» լրատվամիջոցի կողմից 2016թ. սեպտեմբերի 19-ին: 
"