Օրինակ 4: Ընդհանուր կադրեր, որոնցում անհնար է նույնականացնել նկարագրությունում ներկայացված անձանց կամ իրադարձությունը

2017թ. մայիսի 23-ին «Ծինաագմդեգոբա մոմավլիսթվիս» («Դիմադրություն ապագայի համար») ֆեյսբուքյան էջը տեսանյութ թողարկեց «Ջունգլիներ Թբիլիսիի մետրոյում: Այս վարքագիծն արդարացում չունի» վերնագրով: Մայիսի 24-ին մեկ այլ ֆեյսբուքյան էջ «WTF?! Photos» անվանումով հրապարակեց նույն լուսանկարը՝ հետևյալ նկարագրությամբ. «Իրանցի, իրաքցի և հնդիկ միգրանտները Թբիլիսիի մետրոյում»: Այս էջից նույն վերնագրով տեսանյութը հրապարակվեց այլ կայքերում՝ dainteresdit.ge, foxnews.ge և all ge-ի ֆեյսբուքյան էջում: Էջերի համաձայն՝ տեսանյութը պատկերում է Թբիլիսիի մետրոյի վագոններից մեկում տեղի ունեցած վիճաբանությունը, որին մասնակցում են իրանցի, իրաքցի և հնդիկ ագրեսիվ միգրանտներ: 2018 թ.ին այս տեսանյութը նաև օգտագործվեց «Ազատ Վրաստան» կուսակցության նախագահի թեկնածու Կախա Կուկավայի քարոզարշավային քսենոֆոբիկ գովազդում:

Նախ նույնական տեսանյութ «Ի՞նչ է կատարվում Թբիլիսիի մետրոյում» վերնագրով հրապարակվեց 2015թ. սեպտեմբերի 7-ին Գիո Մերաբիշվիլիի Յություբի ալիքում: Ոչ տեսանյութի վերնագիրը, ոչ էլ նկարագրությունը չեն ընդգծում ուղևորների ազգային պատկանելությունը: Ավելին, կադրը խամրեցված է, ինչը դժվարացնում է մարդկանց ազգությունը պարզելու գործընթացը: Առաջին անգամ ուղևորների ազգությունը քսենոֆոբ կոնտեքստում նշվել է ֆեյսբուքյան WTF?! Photos էջում, որը տարածում է ռասիստական բովանդակությամբ գրառումներ և օգտագործում ատելության խոսք այլ ազգությունների նկատմամբ: Այսպիսով, վերոնշյալ կայքերի կողմից ավելացրած նկարագրությունը մանիպուլյացիոն բնույթ ունի: