Վարժություն 2: Ներկայացված լուսանկարները որպես իրական փաստի «ապացույց»

2018թ. նոյեմբերի 14-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը (ՊՆ) մեղադրեց ԱՄՆ-ին Իսլամական պետության ավտոշարասյանը եթեր տրամադրելու համար, որը իբրև թե հեռացել էր սիրիական Ալ-Բուքամալ քաղաքից նոյեմբերի 9-ին: Որպես ապացույց ՊՆ սոցիալական կայքի էջում տեղադրվեցին լուսանկարներ, որոնք, ըստ ՊՆ-ի, ռուսական դրոնով արված լուսանկարներ են, որոնցում ավտոշարասյունը շարժվում է դեպի իրաք-սիրիական սահմանը:

ՊՆ կողմից հրապարակված լուսանկարները ստուգվեցին հետաքննական մարմինների՝ Բելինգքեթի և Հակամարտության հետախուզության թիմի կողմից: 5 լուսանկարներից մեկն արվել էր բջջային հեռախոսի «AC-130 Gunship Simulator: Special Ops Squadron» խաղից:



Հակամարտության հետախուզության թիմի համաձայն՝ մնացած 4 նկարները վերցվել էին Իրաքի պաշտպանության նախարարության կողմից 2016թ. հունիսին հրապարակված տեսանյութերից: Դրանցում Իրաքի ռազմաօդային ուժերը ռմբակոծում են Իսլամական պետությունը Ֆալուջայի մոտակայքում:  

Լուսանկարը՝ Հակամարտության հետախուզական թիմ


Պաշտպանության նախարարության «Անհերքելի ապացույցները» հետագայում ջնջվեցին սոցիալական կայքերից: