Օրինակ 2: Տեսանյութի և նշված ժամանակի և վայրի անհամապատասխանություն

Օգոստոսի 8-ին ռուսական НТВ հեռուստաընկերությունը հեռարձակեց Սերգեյ Խոլոշեվսկու վավերագրական «Օգոստոս 2008. Արդարադատության իրականացում» ֆիլմը: Նույն օրը հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջում հրապարակվեց մի տեսանյութ, որի նկարագրությունում նշված էր, որ Օգոստոսի 8-ին Վրաստանը հարձակվել է Հարավային Օսեթիայի վրա:

Ցխինվալի հացի փռի տնօրեն Վադիմ Ցխովրեբովը տեսանյութում ասում է, որ վրացի զինվորները մտնում էին Ցխինվալի տները և նկուղներում նռնակներ թողնում: Այնուհետ տեսանյութում երևում է Սոֆիո Մուրադովը, որը վիրավորվել է Գորիի շենքերը ռուսական օդուժի կողմից 2008թ. օգոստոսի 9-ին ռմբակոծելու հետևանքով: HTB հեռուստաալիքն օգտագործում է այս կադրը Ցխինվալի վրա վրացական կողմի հարձակումը ցույց տալու համար:
"
Ռուսական ռումբերով բնակելի շենքերի ոչնչացումը և վիրավոր Սոֆիո Մուրադովի նկարը այրվող շենքերի ֆոնին հենց նույն օրը հայտնվեցին միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում: Այն դարձավ Վրաստանում ռուսական ագրեսիայի խորհրդանիշը: Մուրադովի երկու ոտքերը վիրավորվել էին ռուսական հրթիռների բեկորներից, ինչի պատճառով նա ստիպված եղավ ենթարկվել 13 վիրահատությունների 7 տարվա ընթացքում: Ընդհանուր առմամբ ռուսների կողմից բնակելի շենքերի ռմբակոծման հետևանքով օգոստոսի 9-ին մահացել է 15 մարդ:  
"