Օրինակ 1: Տեսանյութի և իրադարձության անհապապատասխանությու

2017թ. մայիսի 15-ին վրացական marshalpress.ge, itv.ge և dainteresdit.ge կայքերը նույնական տեսանյութ հրապարակեցին, որոնց նկարագրության մեջ նշվում էր, որ Թուրքիայում ապրող սիրիացի երեխաների օրգանները հեռացրել են, չնայած, որ նրանք դեռ կենդանի են, և որ օրգանների թրաֆիքինգը Թուրքիայում առանձնակի տարածված է: 

1. Տեսանյութը ներկայացնում է ոչ թե Թուրքիայում օրգանների առևտուրը, այլ Սիրիայում ռուսական ռմբակոծության հետևանքները: 
Տեսանյութի զննման արդյունքում հայտնաբերվեց, որ տեսանյութը պատկերում էր ոչ թե օրգանների առևտուրը Թուրքիայում, այլ 2015թ. դեկտեմբերի 11-ին Ռուսաստանի կողմից Սիրիայի Ալ-Քասաբիա գյուղի ռմբակոծության զոհերին և վիրավոր 3-ամյա աղջնակին: Տեսանյութը առաջին անգամ տարածվել էր 2015թ. դեկտեմբերի 11-ին «ՍՄԱՐԹ» լրատվական գործակալության կողմից արաբերենով՝ «Ռուսական ինքնաթիռները պատասխանատու են Ալ-Քասաբիա գյուղում արված կոտորածի համար» վերնագրով:
"
"
2. Տեսանյութում ցուցադրված մարդիկ «Ալ-Շամ» մարդասիրական հիմնադրամի կամավորներ են:
 

Տեսանյութը պատկերում է մի տղամարդու, որը մկրատով կտրում-հանում է ռմբակոծությունից վնասված երեխայի շապիկը: Տղամարդու հագին կապույտ շապիկ է՝ հատուկ տարբերանշանով: Այդ տարբերանշանը Գուգլ որոնման համակարգում որոնելու արդյունքում պարզվեց, որ այն պատկանում է մարդասիրական կազմակերպության: Սիրիական «Ալ-Շամ» մարդասիրական կազմակերպությունը մատուցում է մի շարք մարդասիրական ծառայություններ Սիրիայի բնակչությանը: 
"
3.Տեսանյութում ներկայացված աղջիկը ստուգման է ենթարկվում Ռենտգեն սարքի միջոցով: 
Տեսանյութի աղջիկը, որը, ըստ Մարշալպրեսի և այլ վրացական լրատվական գործակալությունների, օրգանների անօրինական առևտրի զոհ է, իրականում հետազոտվում է Ռենտգեն սարքի միջոցով:
"