MDF-ի գործադիր տնօրեն Թամար Կինծուրաշվիլին և մեդիագրագիտության ծրագրի տնօրեն Սոփո Գելավան սեմինարի մասնակիցներին ծանոթացրեցին այն 5 հիմնական սկզբունքների հետ, որոնց վրա հիմնվում են կազմակերպության մեդիագրագիտության ծրագրերը: Սեմինարին ներկայացված էին MDF-ի մեդիագրագիտության ռեսուրսները, որոնք ստեղծվել են մանկավարժների և երիտասարդների համար, այդ թվում տվյալների նոր բազա MilLab.ge-ն և կեղծ տեղեկատվության և ատելության լեզվով ստեղծված երկու նոր խաղերը, որոնք մատչելի կլինեն 4 լեզուներով՝ վրացերեն, անգլերեն, հայերեն և ադրբեջաներեն:
Համաժողովի շրջանակներում MDF-ը մասնակցում էր նաև մեդիագրագիտության ցուցահանդեսին, որտեղ ներկայացված էին կազմակերպության կրթական ռեսուրսները:
Բրատիսլավայի համաժողովին և ցուցահանդեսին մասնակցում էին տարբեր երկրների լրագրողներ, ուսուցիչներ, քաղաքացիական հասարակության ակտիվիստներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառման նպատակը մեդիագրագիտության նախաձեռնությունների և առկա ռեսուրսների փոխանակումը, ինչպես նաև ապալրատվության և կեղծ տեղեկատվության դեմ պայքարում մեդիագրագիտության նշանակության աճն էր:
Միջոցառման կազմակերպիչներն էին World Learning և Digital Communication Network-ը: