Կիբերբուլինգ
Ի՞նչ է կիբերբուլինգը
Կիբերբուլինգը թվային հաղորդակցության գործիքների (բջջային հեռախոս, պլանշետ, համակարգիչ, համացանց և այլն) օգտագործումն է անձին կամ մի խումբ անձնանց նվաստացնելու, վիրավորելու, հետապնդելու, ոտնձգելու, էմոցիոնալ և հոգեբանական ճնշման ենթարկելու, սպառնալու կամ ահաբեկելու համար՝ պատճառելով տառապանք, բարկություն վախ և/կամ վնաս: Կիբերբուլինգը կարող է ներառել անձի մասին կեղծ տեղեկատվության տարածումը կամ նրանց կամքին հակառակ նրանց անձական տվյալների հանրայնացումը:
Ովքե՞ր են կիբերբուլինգի գործընթացում ներգրավված անձինք:
Կիբերբուլինգի հիմնական եղանակները
- սմս հաղորդագրություններ;
- մեսինջեր/չատ;
- էլ.փոստ;
- սոցիալական կայք;
- ինտերնետ ֆորում;
- առցանց խաղեր.
Կիբերբուլինգի տեսակները և մարտավարությունը
Կիբերբուլինգի հնարավոր հետևանքները
- Էմոցիոնալ կամ հոգեբանական. Դեպրեսիա, շփոթմունք, վիշտ, անհանգստություն, հուսահատություն, բարկություն, ագրեսիա, ինքնավստահության կորուստ, ցածր ինքնագնահատական, վախ: Նման էմոցիոնալ և հոգեբանական վիճակը, մյուս կողմից, պատճառ է հանդիսանում պարփակվելու, մերժման, խնդիրները ընտանիքից, դպրոցից և ընկերներից թաքցնելու, ցածր առաջադիմության համար: Որոշ դեպքերում դեռահասը կարող է դառնալ ագրեսիվ կամ նույնիսկ բռնկվող:
- Ֆիզիկական. Ինքնավնասում, սուիցիդալ մտքեր, ինքնասպանության փորձ կամ մահ:
Մի շարք երկրներում կիբերբուլինգը հանցագործություն է: Վրաստանի օրենսդրությունը կոնկրետ այս հանցանքի մասով դրույթ չունի, բայց կիբերբուլինգ պարունակող գործողությունը կարող է որակվել որպես սպառնալիք, ահաբեկում կամ դրդում ինքնասպանության:
Ինչպե՞ս հասկանալ, որ գործ ունենք կիբերբուլինգի հետ
- Հանկարծ դադարում է հեռախոսից, համակարգչից, սոցիալական կայքերից օգտվել կամ անհանգստություն է դրսևորում օգտվելու ընթացքում:
- Բարկանում է, վհատված է, նկատելի են դեպրեսիայի նշաններ կամ ինքնամփոփ է դառնում մեսինջերից, չատից կամ սոցիալական կայքից օգտվելուց հետո:
- Կորցում է դասի կամ դուրս գնալու նկատմամբ հետաքրքրությունը:
- Հրաժարվում է խոսել, մանավանդ՝ առցանց գործունեությունից:
Դեռահասը կարող է կիբերբուլի լինել, եթե նա՝:
- Հանկարծ անջատում է համակարգչի մոնիտորը կամ թաքցնում հեռախոսը/պլանշետը:
- Օգտագործում է համակարգիչը/ հեռախոսը/ պլանշետը գիշերվա ընթացքում:
- Բորբոքվում է, երբ չի կարողանում օգտվել համակարգչից/ հեռախոսից/ պլանշետից ինչ որ պատճառով:
- Հրաժարվում է քննարկել առցանց գործունեությունը:
- Ստեղծում և օգտագործում է սոցիալական կայքերի մի քանի հաշիվներ կամ օգտագործում է այլ անձի ինքնությունը:
Ինչպե՞ս պաշտպանվել կիբերբուլինգից
Կանխում
- Պահպանեք կիբերանվտանգության կանոնները(տես՝ Կիբերանվտանգություն):
- Ուշադիր եղեք ձեր անձնական տվյալները հրապարակային տարածելուց (ձեր ընտանիքի անդամների անունները, դպրոցը, հեռախոսի համարը, հասցեն, գտնվելու վայրը և այլն):
- Ընտրեք գաղտնիության կարգավորումները ձեր հեռախոսում, պլանշետում, հավելվածում կամ սոցիալական կայքում (Ֆեյսբուք, Ինստագրամ, Թվիթեր, Սնեփչատ): Այսպիսով դուք կկարողանաք վերահսկել, թե ով կարող է կապ հաստատել ձեզ հետ, գրառում կամ մեկնաբանություն անել ձեր տարեգրքում կամ տարածել ձեր գրառումը: Ինչպես նաև զգուշորեն ընտրեք անձանց այն շրջանակը, որոնց հասանելի են ձեր նկարները, տեսանյութերը և այլ քոնթենթ:
- Ուշադրություն դարձրեք, թե ում հետ եք ընկերանում առցանց տիրույթում: Ձեր ընկերների ցանկին ավելացրեք միայն այն մարդկանց, ում անձամբ ճանաչում և վստահում եք:
- Մտածեք գրառում կամ մեկնաբանություն անելուց առաջ: Մտապահեք, որ անհետ ոչինչ չի մնում համացանցում: Արված գրառումը կամ մեկնաբանությունը մնում է համացանցում և կարող է հասանելի դառնալ անցանկալի անձի:
- Կիբերբուլինգից խուսափելու համար զերծ մնացեք ձեր գտնվելու վայրը տարածելուց: Տարածեք գրառումներ և նկարներ ձեր ճամփորդության, համերգներ գնալու և այլնի մասին տուն վերադառնալուց հետո: Անջատեք GPS լոկացիայի ծառայությունը և տեսախցիկը, երբ չեք օգտագործում դրանք:
Կիբերբուլինգին պատասխանելը
- Երբեք մի տարածեք կամ հավանեք կիբերբուլինգ պարունակող գրառում, նկար, տեսանյութ, մեկնաբանություն և այլն: Դրա արդյունքում դուք դառնում եք վկա կամ նույնիսկ մեղսակից:
- Եթե անընդունելի բան եք հանդիպում կամ կարդում համացանցում, տեղեկացրեք այդ մասին (report):
- Մի պատասխանեք կիբերբուլիին: Եթե գործ ունեք կիբերբուլինգի համեմատաբար թեթև դրսևորումների հետ, ինչպիսիք են ծիծաղելի անուններով դիմելը, թեթև վիրավորանքը, դառը կատակը, թեթև ծաղրի փորձը, գերադասելի է փորձել անտեսել նման հաղորդագրությունները: Կիբերբուլիի նպատակը ձեզ վիրավորելը և էմոցիոնալ վնաս հասցնելն է: Իսկ ձեր պատասխանը ցույց կտա, որ կիբերբուլին հասել է իր նպատակին: Մինչդեռ կիբերբուլինգի փորձերն անտեսելու դեպքում վիրավորողը կորցնում է նման վարքագծի դրսևորումը շարունակելու ցանությունը:
- Մի ջնջեք կիբերբուլինգ պարունակող հաղորդագրությունները և պահպանեք դրանց սքրինշոթերը: Կարևոր է ֆիքսել գրառումների, մեկնաբանությունների և հաղորդագրությունների ժամանակը և հաջորդականությունը, քանզի դա կօգնի հետաքննության ժամանակ պարզել ճշմարտությունը և գտնել հանցագործին, ինչպես նաև կօգնի կայքի ղեկավարությանը արգելափակել հաշիվը կամ այլ միջոցներ ձեռնարկել:
- Օգտագործեք ձեր հեռախոսի, սոցիալական ցանցի հաշվի կամ այսպես կոչված չատային տարածքներում «արգելափակել կոնտակտը» ֆունկցիան:
- Տեղեկացրեք խնդրի մասին: Պրովայդերները, սոցիալական կայքերը և վեբկայքերը հաղորդակցության հատուկ միջոցներ ունեն նման խնդիրներ բարձրաձայնելու համար:
- Եթե դուք կիբերբուլինգի զոհ եք, պատմեք այդ մասին ձեր ծնողներին, դպրոցի վարչակազմին, դպրոցի անվտանգության ծառայությանը կամ ոստիկանությանը:
Ինչպե՞ս կարելի է հակազդել կիբերբուլինգին
Ծնողների դերը. Հաճախ ծնողները կարծում են, որ երեխային համացանցից օգտվել արգելելը և խիստ հսկողությունը կարող են լուծում և կանխարգելող միջոց լինել: Իրականում հնարավոր և արդարացված չէ ժամանակակից դեռահասներին համացանցից հեռու պահել կամ վերահսկել 24 ժամ: Այս խնդրի լավագույն լուծումը ծնող-երեխա հարաբերություններում բաց հաղորդակցության և վստահության մթնոլորտի ստեղծումն է: Ծնողն ավելի լավ կհասկանա երեխայի խնդիրները, եթե երեխան անկեղծ պատմի իր առցանց հաղորդակցությունների մասին: Ծնողներն, իրենց հերթին, պետք է անեն առավելագույնը երեխայի հետ հաղորդակցվելու, նրան լսելու և անվերապահ սեր և աջակցություն ցուցաբերելու համար ժամանակ գտնելու համար: Դեռահասը պետք է միշտ հիշի, որ ծնողը կօգնի և չի վատթարացնի իրավիճակը: Եթե երեխայի ֆիզիկական անվտանգությունը տեսանելիորեն վտանգված է, երեխայի համաձայնությամբ ծնողը ահազանգում է ոստինակություն անվտանգության համապատասխան միջոցառումներ պահանջելու համար:
Երբ ծնողը/ դպրոցը բացահայտում է դեռահասի կիբերբուլինգային վարքագիծը, առաջին հերթին պետք է հիշի, որ դեռահասը սոցիոպատ կամ դաժան մարդ չէ: Ավելի շուտ որոշ երեխաներ չունեն կարեկցանքի զգացում եւ սխալներ են անում: Նախ ծնողը, դպրոցը կամ ընկերը պետք է հիշեցնեն կիբերբուլիին, որ հավասարապես հնարավոր է անձին ցավ պատճառել եւ վնասել առցանց եղանակով, որքան իրական կյանքում, եւ որ հետեւանքների համար պատասխանատվությունը նույնն է, ինչ իրական կյանքում:
Դպրոցի դերը. Բուլինգի, այդ թվում կիբերբուլինգի ցանկացած ձեւի դեմ պայքարի եւ ռազմավարության մշակումը եւ իրականացումը պետք է լինի դպրոցի պատասխանատվության ներքո: Դպրոցը պետք է ունենա ընդգծված անհանդուրժողականության քաղաքականություն ընդդեմ բուլինգի, եւ ավագ դպրոցի դեռահասները պետք է ակտիվորեն ներգրավվեն այդ քաղաքականության մշակման եւ իրականացման գործում: Երբ դպրոցն ունենա խիստ հակաբուլինգային քաղաքականություն, յուրաքանչյուր աշակերտ կիմանա, որ բացի բարոյական պատասխանատվությունից, կիբերբուլինգը կհանգեցնի նրանց նկատմամբ կարգապահական պատժամիջոցների կիրառման:
Համացանցի անվտանգ օգտագործում սովորեցնելը հակաբուլինգային գործունեության մի մաս է: Կարևոր է նաև, որ աշակերտները ներգրավվեն իրազեկման գործողություններում, օրինակ՝ նկարելով հակաբուլինգային պաստառներ, ստեղծելով և տարածելով հաղորդակցության հիմնական ուղերձներ:
Առցանց խաղերը և կիբերբուլինգի վտանգները
Ժամանակակից դեռահասների 72%-ը խաղում է առցանց խաղեր: Տեսախաղերի մեծ մասը հնարավորություն են տալիս խաղալ ընկերների և անծանոթների հետ՝ միաժամանակ առցանց զրուցելով: Առցանց խաղերն ունեն առավելություններ, ինչպես նաև թերություններ: Առցանց խաղերի դրական կողմը զվարճանքն է, նոր ընկերներ ձեռքբերելը, սոցիալիզացիան, ռազմավարական մտածողության և խնդիրների լուծման հմտությունների զարգացումը: Բացասական կողմերն են կախվածությունը, ժամանակի զգացողության կորուստը, հավանականությունը, որ տեսախաղը կարող է դառնալ կիբերբուլինգի աղբյուր/ դաշտ և այլն:
Տեսախաղի օգտատերը կարող է լինել անանուն, գրանցվել դեռահասի այլընտրանքային «երևակայական հերոսի» տեսքով ներկայացող ալտեր էգոյի անձով: Սա մասամբ զվարճալի է, բայց նաև հնարավորություն է ընձեռում դեռահասներին անանուն ծաղրել, վիրավորել կամ սպառնալ այլ դեռահաս օգտատերերի: Ցանկացած բան կարող է խթան հանդիսանալ վիրավորանքի համար, օրինակ՝ եթե խաղացողին չի հաջողվում ինչ որ բան անել կամ պարտվում է: Հաճախ մեկ դեռահասի վիրավորելը վերածվում է զանգվածային կիբերբուլինգի, ինչը կարող է ավարտվել խաղացողին խաղից հանելով կամ կիբերբուլինգը կարող է շարունակվել սոցիալական կայքում կամ հաղորդակցության այլ միջոցներում: Խաղացողների և կիբերբուլիների անանուն լինելը բարդացնում է վիրավորողի ինքնությունը պարզելը: Դա է պատճառը, որ առցանց խաղերը սրիկաների և մանկապիղծերի համար հարթակ են հանդիսանում նոր զոհեր փնտրելու կամ նրանց հետ հաղորդակցվելու համար: Տեսախաղի ժամանակ կիբերհանցագործը կարող է հղում տարածել, որի վրա սեղմելու դեպքում վերջինս հնարավորություն կստանա ներխուժել խաղացողի համակարգիչ և տնօրինել տվյալները:
Առցանց մարտահրավերային խաղեր
Կիբերբուլինգի վտանգի տեսանկյունից մարտահրավերները առցանց խաղերի ավելի բարդ տարբերակներն են: Դրանք ստեղծվել են վերջին տասնամյակում և պատճառ հանդիսացել երեխաների ինքնավնասման և ինքնասպանությունների: Նման մարտահրավերային խաղերից են.
- Կապույտ կետ (Blue Whale)
- Մոմո (Momo)
- Չառլի-Չառլի (Charlie-Charlie)
- Աղի և սառույցի մարտահրավեր (Salt and ice challenge)
- Դարչինի մարտահրավեր (Cinnamon challenge) և այլն:
Մարտահրավերային խաղերը կարող են իդենտիֆիկացվել հետևյալ հատկանիշների միջոցով.
- Նրանք տիպիկ առցանց խաղեր չեն, որոնք վաճառվում են կամ տարածվում առցանց:
- Գրանցվելը պարտադիր չէ, հետևաբար խաղացողն անանուն է:
- Խաղը չունի սահմանված կանոններ:
- Խաղն ունի գաղտնի առաքելություն և գաղափարախոսություն:
- Խաղացողները հավաքագրվում են սոցիալական կայքի միջոցով:
- Պոտենցյալ զոհերի ընտրության ընթացքում նրանց մասին տեղեկատվությունը մշակվում է նախապես՝ ուշադրություն դարձնելով հատկապես էմոցիոնալ դրսևորումներին, ինչպիսիք են միայնակության զգացումը, սուիցիդալ մտքերի առկայությունը, դեպրեսիան, ցածր ինքնագնահատականը, հետաքրքիր և միստիկ բանի պահանջը, նիհիլիզմը և այլն: Այս ամենը կարելի է հեշտությամբ պարզել զոհի՝ սոցիալական կայքում ունեցած հաշվի միջոցով:
- Խաղի ընթացքում զոհը և հանցագործը պետք է ընկերական հարաբերություններ հաստատեն, ինչը հնարավորություն կտա հավելյալ անձնական զգայուն տեղեկատվություն ստանալ նրանից և հետագայում օգտագործել այդ տեղեկատվությունը զոհի դեմ:
- Հենց զոհը մտնում է խաղի մեջ, մոլորեցվելու արդյունքում սկսում է հավատալ, որ խաղի համար օգտագործվող հարթակը վարակված է վնասարար ծրագրերով (ինչը որոշ դեպքերում կարող է նույնիսկ ճիշտ լինել) և ադմինիստրատորին հասանելի են զոհի զգայուն ֆայլերը: Զոհն իրեն պատանդ է զգում և հույս է փայփայում, որ եթե հանձնարարությունը կատարվի, զգայուն նյութերը չեն հրապարակվի:
- Խաղի ադմինիստրատորը կանոնավոր կերպով հանձնարարություններ է տալիս խաղացողին: Սկզբում սրանք հեշտ առաջադրանքներ են, օրինակ՝ լսել երաժշտական կոնկրետ ժանր կամ նայել սարսափ ֆիլմ, բայց աստիճանաբար դրանք ավելի դժվար են դառնում և բաղկացած են լինում այնպիսի մարտահրավերներից, որոնք գրավում են դեռահասներին և օգնում վերջիններիս ամրապնդել ինքնավստահությունը: Հիմնական շեշտադրումը գիշերը արթուն մնալու վրա է՝ նայելով սարսափ ֆիլմեր, ինչպես նաև այլ ասպեկտների վրա, որոնք կարող են դեռահասի հոգեբանության վրա վատ անդրադառնալ:
- Եթե դեռահասը մերժում է դժվար մարտահրավերը, զոհին սպառնում են բացահայտել զգայուն անձնական տեղեկատվությունը, որը անօրինական ձևով հասանելի է դարձել ադմինիստրատորին: Կամ զոհին սպառնում են սպանել նրա ընտանիքի անդամին կամ սիրած անձին: Մոմոյի դեպքում հայհոյախառն հաղորդագրություններ են բացահայտվել:
- Խաղի վերջին էտապում արդեն տրվում են ինքնավնասման կամ այլ վտանգավոր գործողություններ անելու հանձնարարություններ, որոնք կարող են նաև դառնալ ինքնասպանության պատճառ:
Ինչպե՞ս պաշտպանվել մարտահրավերային խաղերից:
Խաղի մեջ մտնելը, խաղալու հրավերը մերժելը կամ խաղն ամեն վայրկյան դադարեցնելը խաղացողի իրավունքն է և ընտրությունը:
Կիբերբուլինգ ընդդեմ լրագրողների
Հաճախ լրագրողները նույնպես հայտնվում են կիբերբուլիների թիրախում:
Լրագրողների կիբերբուլինգն ունի տարբեր տարատեսակներ.
- Կեղծ տեղեկատվության տրամադրում. Լրագրողների հեղինակությունը կասկածի տակ դնելու համար լրագրողներին հաճախ տրամադրում են կեղծ փաստեր՝ դրդելով նրանց տարածել կեղծ լուրեր:
- Կիբերվտանգներ. Լրագրողները ենթակա են կիբերվտանգների (առցանց հսկողություն, վիրուսներ, կիբերհարձակումներ և այլն), որոնք ուղղված են լրագրողական աղբյուրների, նրանց անձնական տվյալների և չհրապարակված նյութերի գաղտնիությանը:
- Ճնշում և հոգեբանական բռնություն. Համացանցը հաճախ դառնում է լրագրողների դեմ թիրախավորված արշավի հարթակ՝ նրանց մասին կեղծ տեղեկատվություն տարածելու և/կամ վնասելու սպառնալիքի տեսքով: