2018թ. փետրվարի 27-ին «Վրացական ուժ» (Kartuli Dzala) լրատվամիջոցը տեսանյութ հրապարակեց Ֆեյսբուքում, որում մի կին իջնում է մետրոյի աստիճաններով: Մի տղամարդ հետևից հարվածում է կնոջը, վերջինս գլորվում է աստիճաններից, ինչից հետո նրան հարվածող տղամարդը երեք անձանց հետ հեռանում է այդ վայրից: Տեսանյութի ուղեկցող տեքստը հետևյալն էր. «Աֆղանացի միգրանտները ոտքով հարվածում են գերմանացի կնոջը և աստիճաններից ներքև գլորում վերջինիս պարզապես զվարճանալու համար: Եկեք ըմբռնումով մոտենանք, հանդուրժող լինենք»:
Գուգլի միանման նկարների որոնման համակարգով ստուգելուց հետո, պարզ դարձավ, որ այդ դեպքը տեղի է ունեցել Բեռլինում, 2016թ. հոկտեմբերի 27-ին: Գերմանական «Դոյչե Վելե»-ի հրապարակման համաձայն՝ Բեռլինի ոստիկանությունը բերման է ենթարկել կասկածյալին: Բուլղարական «Նովա» թերթի համաձայն՝ հարձակվողը Բուլղարիայի Վարնա քաղաքից է, Բեռլինում աշխատում էր որպես բանվոր շինարարությունում: Ավելին, նա նախկինում դատապարտված է եղել գողության, կողոպուտի և խուլիգանության համար:
«Գարդիան»-ի համաձայն՝ հարձակվողը 27-ամյա Սվետոսլավ Ստոյիկովն է, որը ձերբակալվել էր Բեռլինի ավտոբուսի կանգառներից մեկում: Տղամարդուն դատապարտեցին երկու տարի, 11 ամսվա ազատազրկման ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու համար: