Վարժություն 1. Կեղծված լուսանկար, փաստերի խեղաթյուրում

2018թ. փետրվարի 7-ին «Վրաստանն ու աշխարհը» առցանց լրատվամիջոցը «Ներիր, Մուսթաֆա» վերտառությամբ հոդված հրապարակեց, որում Եվրոպացի կանայք #Ներիր ֆլեշմոբ էին անում՝ միգրանտներից իրենց վատ վերաբերմունքի համար ներողություն խնդրելու նպատակով: Գեվորլդը (Geworld.ge) ներկայացնում է Բրիտա Բորգի խոսքերը, որն առցանց լրատվամիջոցի համաձայն, կազմակերել էր այդ ֆլոշմոբը: Հոդվածում առկա է ֆլեշմոբը կազմակերպող կնոջ լուսանկարը: Ֆլեշմոբ. Հոդվածում առկա է մի լուսանկար, որում կինն ի ցույց է դնում «Ներիր, Մուսթաֆա» գրվածքով պաստառ:

"
Ստուգման ժամանակ բացահայտվեց, որ լուսանկարն արվել է Ուկրաինայում, 2014թ.ին և այն պատկերում է ուկրաինացի կնոջ, որը մասնակցում էր ուկրաինացի զինվորների ծառայության պայմաններին ուշադրություն հրավիրելուն ուղղված իրազեկման արշավին: Նկարի բնօրինակում կնոջ ձեռքի պաստառին գրված է «Ցու՞րտ է: Մտածեք նրա մասին, ով քնում է խրամատներում»: Արշավի մասնակիցները հավաքում էին տաք շորեր ուկրաինացի զինվորների համար:
"
Որոնման համակարգ: Գուգլ նկարների որոնման համակարգ 

Նկարի բնօրինակում կնոջ ձեռքի պաստառին գրված է «Ցու՞րտ է: Մտածեք նրա մասին, ով քնում է խրամատներում», և ոչ «Ներիր, Մուսթաֆա»: #Ներիր ֆլեշմոբը հնարավոր չէ գտնել սոցիալական կայքերում: 
"
"

Լրացուցիչ որոնումը նաև պարզեց, որ Եվրոպացի կանանց #Ներիր ֆլեշմոբի մասին տեղեկատվությունը առաջին անգամ հայտնվել է ռուսական մամուլում և սոցիալական կայքերում 2018թ. փետրվարի սկզբին: Ֆոտո մանիպուլյացիա պարունակող այս կեղծ պատմությունը տարածվել է ռուսական մի շարք լրատվամիջոցների, այդ թվում՝ 360tv.ru, Новые Известия, panorama.pube-news.su և այլ լրատվամիջոցների կողմից: