2018 թվականի նոյեմբերի 9-ին Իլիայի պետական համալսարանում բանավեճ տեղի ունեցավ «Ապալրատվության դեմ պայքար՝ Ուկրաինայի փորձից մինչև Բալթյան էլֆերներ» թեմայով:
Ուսանողների հետ հիբրիդային պատերազմի մարտահրավերների և ապալրատվության դեմ պայքարում Ուկրաինայի և Լիետուվայի փորձի մասին խոսեցին հետաքննող լրագրող, «Միջազգային թափանցիկություն»-ից Ուկրաինայի ներկայացուցիչ Արտեմ Բաբակը և տրոլերների դեմ պայքարի փորձի մասին՝ «Բալթյան էլֆերներ» (Baltic Elves) համացանցային դիմադրության շարժման ներկայացուցիչ, համացանցային ակտիվիստ Գիեդրիուս Սակալաուսկասը: Բանավեճը գլխավորում էր Վրաստանի Ատլանտյան խորհրդի ղեկավար Դավիթ Սիխարուլիձեն: Հանդիպման մասնակիցներին ողջույնի խոսքերով դիմեցին Իլիայի պետական համալսարանի ռեկտոր Գիգա Զեդանիան և Վրաստանում Լիետուվայի դեսպան Գիեդրիուս Պոուջունասը:
Մեդիայի զարգացման հիմնադրամը (MDF) միջոցառումն անցկացրեց Իլիայի պետական համալսարանի հետ գործընկերությամբ, «Երիտասարդների մեդիագրագիտության լաբորատորիան պատասխանատու մեդիա օգտատերերի համար» նախագծի շրջանակներում, որին աջակցում է Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը:
