Հոկտեմբերի 27-ին Mozilla Fest-ի շրջանակներում կայացած մեդիա գրագիտության ուսումնական սեմինարում տեղի ունեցավ Մեդիայի զարգացման հիմնադրամի (MDF) «Ատու՞մ ես, թե հանդուրժող ե՞ս» խաղի շնորհանդեսը:
Խաղի նպատակն է, պարզաբանել, թե խաղացողը որքանով հանդուրժող է, կամ ներողամիտ չէ: Խաղը զարգացնում է տեղեկատվությունը անկախորեն ստեղծելու, աղբյուրներ որոնելու և փաստերը վերստուգելու, փաստը և կարծիքները սահմանազատելու ունակությունները և փոքրամասնությունների հարցերը լուսաբանելու զգայունակությունը: Լավագույն արդյունք ունեցող խաղացողը վեր է ածվում հրեշտակի, իսկ վատ արդյունք ունեցող խաղացողն ի վերջո զայրույթից պայթում է: Բոլորն ունեն հնարավորություն, նայելու վերջնական աշխատանքը և վերլուծելու թույլտրված սխալները:
Սեմինարում, որի նպատակը աշխարհի տարբեր երկրների փորձի փոխանակումն էր, մասնակցում էին Դոյչե վելե ակադեմիայի մեդիա և տեղեկատվական գրագիտության ցանցի (MILEN) փորձագետները: