Մեդիայի ինքնակարգավորում և հաշվետվողականություն

ԶԼՄ-ների ինքնակարգավորումը սոցիալական պատասխանատվության մոդելի բաղադրիչ է, որի միջոցով մի կողմից լրատվամիջոցները պետք է ազատ լինեն պետական թե՛ սեփականությունից եւ թե՛ վերահսկողությունից, իսկ մյուս կողմից ԶԼՄ-ները չպետք է լինեն միայն շահույթ ստանալու նպատակ հետապնդող կառույցներ, այլ պետք է պատասխանատվություն կրեն հասարակության բոլոր խմբերի առաջ եւ հաշվի առնեն նրանց կարիքներն ու պահանջմունքները։

Սոցիալական պատասխանատվության մոդելը ենթադրում է, որ ԶԼՄ-ները պատասխանատվություն են կրում հասարակության առջև եւ պատասխանում են սպառողների բողոքներին լրատվամիջոցների բովանդակության վերաբերյալ: Հասարակությունը եւ ԶԼՄ-ները համագործակցում են Թոմաս Հոբսի «սոցիալական պայմանագրի» սկզբունքների հիման վրա: Հաշվի առնելով, որ անհատի շահերի վրա ազդում են ոչ միայն նրա, այլեւ ուրիշների գործողությունները՝ կարեւոր է, որ մարդիկ համաձայնության գան կանոնների շուրջ և պահպանեն դրանք: Անձը, ով պատասխանատու է որոշակի գործողությունների համար, պատասխանատվություն է կրում նաև այդ գործողությունների հետեւանքների համար: Պատասխանատու անձը համեմատաբար ինքնուրույն է կամ ազատ` առանց արտաքին ճնշման եւ ազդեցության իր աշխատանքի վերաբերյալ որոշումներ կայացնելու հարցում: Այնուամենայնիվ, ինքնավարությունը պրոֆեսիոնալիզմի սահմանման կենտրոնական բաղադրիչն է:

Լրագրողները պատասխանատվություն են կրում այնպիսի իրադարձությունների լուսաբանման համար, որոնք կարեւոր են հասարակության համար, ինչը ներառում է օբյեկտիվ կարծիքների արդար եւ հավասարակշռված ներկայացում: Հաշվետողականությունը ենթադրում է այնպիսի գործողությունների դատապարտում կամ խրախուսում, որոնք, որպես կանոն, վերաբերում են նրանց բարոյական պարտավորություններին։

  • Իրենց իսկ նկատմամբ՝ իրենց իսկ հեղինակությունը պաշտպանելու համար։
  • Հաճախորդների նկատմամբ՝ պայմանագիրը կատարելու և իրենց հաճախորդների անունից արհեստավարժ կերպով գործելու համար։
  • Կազմակերպության և գործատուի նկատմամբ՝ կազմակերպության նպատակներին և քաղաքականությանը համապատասխան գործելու համար։
  • Մասնագիտության և կոլեգաների նկամամբ՝ մասնագիտական ստանդարտները պահպանելու և մասնագիտության հեղինակությունը պաշտպանելու համար։
  • Հասարակության նկատմամբ՝ հասարակության կարիքները և պահանջները հաշվի առնելու համար։

ԶԼՄ-ների կողմից ընդունված էթիկական որոշումները ազդում են մեծ թվով մարդկանց վրա, իսկ պրոֆեսիոնալիզմի կարեւոր բաղադրիչը սոցիալական ծառայության կողմնորոշումն է: Լրագրողական ինքնակարգավորման մեխանիզմի առկայությունը սոցիալական ծառայության էթիկական զարգացման կարեւոր դրսեւորումներից մեկն է։

Լրագրողական ինքնակարգավորումը կարևոր է, քանի որ այն․

  • Պաշտպանում է խմբագրական անկախությունը,
  • Կրճատում է պետական միջամտությունը,
  • Նպաստում է լրատվամիջոցների որակի և մասնագիտության հանդեպ վստահության բարձրացմանը,
  • Լրատվամիջոցների հաշվետվողականության ցուցադրում է,
  • Հնարավորություն է տալիս հասարակությանը իմանալ, թե ինչ կարելի է սպասել անկողմնակալ և բարեխիղճ լրատվամիջոցներից,
  • Ապահովում է լրատվամիջոցների հասանելիությունը հասարակությանը։

Ինքնակարգավորման երեք տեսակ կա․

  • Ինստիտուցիոնալ․ մամուլի խորհուրդներ,
  • Ոչ ինստիտուցիոնալ․ լրատվամիջոցների ներքին կարգավորումներ, անհատական օմբուդսմեն
  • Խառը կարգավորում․ օրենքի հիման վրա կարգավորող մարմնի կամ հեռարձակողի կողմից ստեղծված բողոքների քննման հանձնաժողովը։

Ինստիտուցիոնալ կարգավորում․ մամուլի խորհուրդներ

 

Ոչ ինստիտուցիոնալ կարգավորում

 

Խառը կարգավորում