Գովազդ
Մեդիան գովազդի տարածման ամենակարևոր միջոցներից է, մինչդեռ գովազդն էլ մեդիան ֆինանսավորելու ամենագլխավոր աղբյուրն է:
Գովազդը մարքեթինգային հաղորդակցության միջոց է, որը թիրախավորում է անձանց անսահմանափակ քանակ և նպատակ ունի խթանել ապրանքների, ծառայությունների և գաղափարների վաճառքը: Գովազդը կարող է ունենալ առևտրային, քաղաքական և սոցիալական բնույթ.
- Առևտրային գովազդ. գովազդ, որը հանրահռչակում է ձեռնարկատիրոջը կամ ձեռնարկությունը, ապրանքներ, իրավունքներ, պարտականություններ, ծառայություն կամ աշխատանք, որևէ անձի, գաղափար կամ նախաձեռնություն, կամ նպաստում է ապրանքների, իրավունքների, պարտականությունների, ծառայության կամ աշխատանքի վաճառքին, գաղափարի կամ նախաձեռնության իրականացմանը վարձատրության կամ ցանկացած այլ տնտեսական շահի դիմաց:
- Քաղաքական/ նախընտրական գովազդ. գովազդ, որը հանրահռչակում է քաղաքական կուսակցությունը, ընտրական սուբյեկտին կամ քաղաքական հարցեր, կամ հակառակը, նպատակ ունի արշավ կազմակերպել կոնկրետ սուբյեկտի դեմ:
- Սոցիալական գովազդ. գովազդ, որը հանրահռչակում է հանրային լավ և բարեգործական նպատակներ, որը ոչ առևտրային է կամ քարոզարշավային, ոչ էլ պետական կառավարման մարմնի կամ հանրային իրավունքի սուբյեկտի, ոչ էլ նրանց կողմից տրամադրվող ծառայությունների գովազդ:
Գովազդը կարող է նաև լինել ոչ էթիկական, անվստահելի, անբարեխիղճ, մոլորեցնող: Գովազդի բովանդակության համար պատասխանատու է գովազդատուն, այլ ոչ այդ գովազդի տարածման համար կիրառված հաղորդակցության միջոցը:
Միևնույն ժամանակ մեդիան գովազդը տարածելու ժամանակ պարտավոր է պահպանել հետևյալ կաննոները
Ինչու՞ է ստվերային գովազդը խնդրահարույց
- Հաճախորդը ստանում է ֆինանսավորվող, կողմնակալ տեղեկատվություն, որպես լրագրողի կողմից ստուգված հուսալի եւ օբյեկտիվ տեղեկատվություն, որը, այդպիսով, մոլորեցնում է լսարանին:
- ԶԼՄ-ների եկամուտները թաքցված են, իսկ հարկերից խուսափում են:
- Ստվերային գովազդը կոռումպացնում է ԶԼՄ-ներին: