Մեդիայի սեփականատերերի և ֆինանասավորման աղբյուրների թափանցիկություն

Լրատվամիջոցների սեփականատերերի և ֆինասնավորման թափանցիկությունը ժողովրդավարական հասարակությունում արդյունավետ բազմակարծության ապահովման կարևորագույն գործիքն է։ Լրատվամիջոցների բազմակարծության լայն հասկացությունը, ի թիվս այլոց, ներառում է տնտեսական բաղադրիչ, որը կարող է ունենալ լրատվամիջոցների խմբագրական եւ գործառնական անկախությանը միջամտության պոտենցյալ ռիսկ: Սեփականատերերի եւ ֆինանսական աղբյուրների համապարփակ պատկերը թույլ է տալիս գնահատել լրատվական դաշտի կենսունակությունը եւ հասկանալ, թե որքանով են քաղաքական կամ բիզնես ուժերը, այդ թվում` ԶԼՄ-ների սեփականատերերը եւ գովազդատուները, ազդում խմբագրական որոշումների կայացման վրա: 

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի թիվ CM / Rec (2017x) XX հանձնարարականն անդամ պետություններին ԶԼՄ-ների բազմակարծության եւ դրանց սեփականատերերի թափանցիկության վերաբերյալ սահմանում է չափանիշներ անդամ պետությունների համար լրատվամիջոցների ֆինանսավորման աղբյուրների թափանցիկության բարձր մակարդակի ապահովմանը եւ ԶԼՄ-ների պատասխանատվության բարձրացմանը նպաստելու նպատակով: Եվրոպայի խորհուրդը խրախուսում է անդամ պետություններին ընդունել եւ կիրառել օրենսդրություն, որը կսահմանի հետեւյալ տեղեկատվության կիրարկելի բացահայտում.

  • Լրատվամիջոցի եկամտի աղբյուրներ, այդ թվում՝ պետական միջոցներից և ֆինանսավորման այլ մեխանիզմներից և (պետական) գովազդից։
  • Տեղեկատվություն այլ լրատվամիջոցների կամ գովազդային ընկերությունների, քաղաքական կուսակցությունների կամ կառավարության հետ կառուցվածքային հարաբերությունների կամ պայմանագրային համագործակցության, այդ թվում՝ պետական գովազդի մասին տեղեկատվություն։

Եվրոպայի խորհրդի կողմից մշակված ուղեցույցը ներպետական օրենսդրություններում լրատվամիջոցների մասին տեղեկատվության հասանելիությունը հասարակության համար երաշխավորելու վերաբերյալ համապատասխան դրույթներ ամարգրելու մի շարք առաջարկություններ է ներկայացնում անդամ պետություններին:

  • Ուղեցույց թիվ 1. Լրատվամիջոցների մասին տեղեկատվության՝ հանրությանը հասանելիության ապահովումը․ «Սա պետք է իրականացվի թափանցիկության պահանջներին ենթակա անձանց կամ մարմինների իրավունքների ու օրինական շահերի հաշվառմամբ: Առանձնակի ուշադրություն պետք է դարձնել թափանցիկության պահանջի և առեւտրի ու արդյունաբերության ազատության սկզբունքի հավասարակշռման, ինչպես նաեւ թափանցիկության պահանջի և տվյալների պաշտպանության, առեւտրային գաղտնիքի, տեղեկատվության աղբյուրների գաղտնիության եւ խմբագրական գաղտնիության սկզբունքների հավասարակշռման անհրաժեշտությանը»։ 
  • Միեւնույն ժամանակ, նման օրենսդրություն ունենալու նախապայմանն է լրատվամիջոցների որոշակի տեսակների (հեռարձակվող, տպագիր, առցանց) նկատմամբ կարգավորող տարբերակված մոտեցումը եւ քաղաքականությունը: Առաջարկությունների համաձայն՝ պարտավորությունները կարող են սահմանափակվել այնպիսի գործոնների հաշվառմամբ, ինչպիսիք են լրատվամիջոցների առեւտրային բնույթը, լայն լսարան ունենալը, խմբագրական վերահսկողության իրականացումը, հրապարակումների կամ հեռարձակման հաճախականությունը եւ պարբերականությունը, և այլն։ 

 

Հեռարձակվող լրատվամիջոցներ

 

Հանրային ծառայության հեռարձակողի ֆինանսավորման մոդելները

 

Առցանց լրատվամիջոցներ

 

Տպագիր մամուլ