Անձանց նույնականացում
Կեղծ նորությունների ստուգման գործընթացում կարեւոր է բացահայտել այն մարդկանց, որոնք ներկայանում են տարբեր հրապարակումներում կամ ապատեղեկատվություն տարածում: Կան բաց առցանց ռեսուրսներ, որոնք օգնում են մեզ տեղեկատվություն ստանալ կոնկրետ անձի, նրա բնակության վայրի, աշխատավայրի, կրթության եւ հետաքրքրությունների մասին:
1. Webmii.com - ը այս կամ այն անհատի մասին համացանցում որոնում կատարելու հնարավորություն տվող համակարգ է: Այն կարող է ներառել սոցիալական ցանցերում նշված անձի անունով գրանցված տարբեր հաշիվներ, էլեկտրոնային փոստի հասցեներ, հոդվածներ, պիտակներ, փոխկապակցված անձանց, կազմակերպություններ, ոլորտներ, ինչպես նաեւ լուսանկարներ եւ տեսանյութեր: Webmii- ն ներկայացնում է նաև մեր կողմից որոնվող անձի «առցանց տեսանելիության գնահատական»-ը։ Մասնավորապես, այն առաջարկում է գնահատման 10 բալանի համակարգ, պարզելու՝ արդյոք մենք գործ ունենք կեղծ հաշվի, թե իրական անձի հետ: Որպես կանոն, կեղծ հաշիվներն ունենում են առցանց տեսանելիության շատ ցածր գնահատական։
2. People.yandex.ru - ն ռուսական եւ օտարերկրյա հարթակներում գրանցված ռուսախոս անձանց մասին տեղեկատվության որոնման լավ միջոց է: Անձի անունը եւ ազգանունը նշելուց հետո որոնման համակարգը ցույց է տալիս այդ անձի մասին ռուսական սոցիալական ցանցերում, այդ թվում՝ ՎԿոնտակտե, Օդնոկլասնիկի, Մոյ Միռ, Մոյ Կռուգ և Լայվ Ջորնալ կայքերում առկա տեղեկությունները։ Բացի ռուսալեզու ռեսուրսներից People.yandex.ru- ն նաեւ որոնում է տեղեկություններ Ինստագրամում, Ֆեյսբուքում, Գուգլում, Լինքթինում, Թվիթերում և Ֆորսքեյըրում։