Ատելությունն առցանց
Առցանց ատելությանն արձագանքելը
Ինտերնետում ատելության խոսք պարունակող քոնթենթը չպետք է անպատասխան մնա: Եթե դուք ստանում եք ատելութան խոսք պարունակող հաղորդագրություն կամ համացանցում նման բովանդակություն եք տեսնում․
-
պահպանեք էլեկտրոնային փոստը կամ հաղորդագրությունը,
-
պահպանեք ուղարկողի անունը կամ էլեկտրոնային փոստի հասցեն,
-
պահպանեք վեբ կայքի ամբողջական հասցեն,
-
Ատելություն պարունակող նյութը սքրինշոթ արեք։
Առցանց ատելության քոնթենթի վերաբերյալ կարելի է բողոք ներկայացնել՝
-
Վեբ կայքի ադմինիստրատորին,
-
ինտերնետ ծառայություն մատուցողին,
-
ոչ կառավարական կազմակերպությանը:
Կայքի վարչակազմին հաղորդելը
Ֆեյսբուք
Եթե ֆեյսբուքյան գրառումը պարունակում է ատելություն.
- Կտտացրեք գրառման վերևի աջ անկյունի վրա,
- Սեղմեք «Բողոքել գրառումից» տարբերակի վրա,
- Ընտրեք այն տարբերակը, որը լավագույնս նկարագրում է խնդիրը եւ հետեւեք հրահանգներին։
Եթե ատելությունը տարածվում է լուսանկարի կամ տեսանյութի տեսքով․
- Կտտացրեք նյութի վրա այն մեծացնելու համար,
- Կտտացրեք նյութի ստորին աջ անկյունի «Ընտրանքներ» տողի վրա,
- Կտտացրեք «Ձեր կարծիքը կամ բողոքը նկարի վերաբերյալ» տողի վրա,
- Ընտրեք «Ատելության խոսք» եւ այնուհետեւ «Ուղարկել» տողերը։
Եթե դուք ստանում եք ատելության խոսք պարունակող հաղորդագրություն ֆեյսբուքի մեսինջերի միջոցով, լրացրեք այս ձևաթուղթը.
- Լրացրեք ուղարկողի անունը:
- Եթե ունեք խոսակցության սքրինշոթ (արտատպվածք), վերբեռնեք այն կամ պատճենեք խոսակցությունը եւ տեղադրեք այն համապատասխան վանդակում:
- Ընտրեք այն տարբերակը, որը լավագույնս է նկարագրում խնդիրը։
- Նկարագրեք միջադեպը ձեր սեփական բառերով եւ ուղարկեք ձեւաթուղթը:
Եթե ատելությունը տարածվում է ֆեյսբուքյան խմբի կողմից․
- Նախ կտտացրեք ետնանկարի կետերի, ապա «Ձեր կարծիքը կամ բողոքը նկարի վերաբերյալ» տողի վրա։
- Կտտացրեք «Ատելության խոսք» տողի վրա եւ սեղմեք «Ուղարկել» կոճակը:
Եթե օգտագործողը ատելություն պարունակող մեկնաբանություն է թողնում ձեր գրառման տակ․
- Մեկնաբանության աջ կողմում գտեք և սեղմեքկետերը,
- Սեղմեք «Ձեր կարծիքը կամ բողոքը նկարի վերաբերյալ» տողի վրա,
- Կտտացրեք «Ատելության խոսք» տողի վրա եւ սեղմեք «Ուղարկել» կոճակը։
Յություբ
Youtube- ում ատելություն պարունակող տեսանյութի մասին հաղորդում ներկայացնելու համար․
- Մուտք գործեք ձեր հաշիվ,
- Սեղմեք «Ավելին» կամ տեսանյութի ներքեւում գտնվող կետերի վրա,
- Ընտրեք «Բողոք» (Report) տողը,
- Սեղմեք «Ատելության խոսք կամ վիրավորանք պարունակող քոնթենթ»,
- Ընտրեք տեսանյութի ատելության բովանդակությամբ մասը, նկարագրեք խնդիրը, եթե կարող եք եւ ուղարկեք բողոքը։
Տեսանյութի տակ արված ատելության խոսք պարունակող մեկնաբանության դեմ բողոք ներկայացնելու համար․
- Սեղմեք մեկնաբանության աջ կողմում գտնվող կետերի վրա,
- Սեղմեք «Բողոք» կոճակը,
- Կտտացրեք «Ատելության խոսք» տողի վրա եւ սեղմեք «Ուղարկել» կոճակը։
Ինտերնետային ծառայություններ մատուցողին բողոք ներկայացնելը
Եթե դուք տեղեկացնում եք ինտերնետ ծառայության տրամադրողին, որ իրենց սերվերն օգտագործվում է ատելության բովանդակություն տարածելու համար, հնարավոր է, որ ընկերությունը հեռացնի այն քոնթենթը, որի վերաբերյալ բողոք է ստացվել։ Կայքէջի հոսթին գտնելու համար օգտագործեք http://whois.domaintools.com եւ www.easywhois.com կայքերը: