Օրինակ 3: Տեսանյութում ներկայացված անձի ինքնության և տեսանյութի նկարագրության անհամապատասխանություն
2018թ. փետրվարի 27-ին «Վրացական ուժ» (kartuli dzala) լրատվամիջոցը տեսանյութ հրապարակեց Ֆեյսբուքում, որում մի կին իջնում է մետրոյի աստիճաններով: Մի տղամարդ հետևից հարվածում է կնոջը, վերջինս գլորվում է աստիճաններից, ինչից հետո նրան հարվածող տղամարդը երեք անձանց հետ հեռանում է այդ վայրից: Տեսանյութի ուղեկցող տեքստը հետևյալն էր.