Տեղեկատվություն

Տեղեկատվությունը գիտելիք է, իրական տվյալ, հրահանգներ և, ընդհանուր առմամբ, ամեն ինչ, ինչը կօգնի տեղեկացնել մարդկանց։ Տեղեկատվությունը պետք է բավարարի հետևյալ չափանիշներին․
  • Ճշգրտություն․ Պատմությունը պետք է ներկայացվի ճշգրիտ, փաստերը պետք է հիմնված լինեն ծանրակշիռ ապացույցների վրա, մեջբերումները պետք է լինեն ճշգրիտ և որևէ խեղաթյուրումից զերծ, աղբյուրները պետք է իդենտիֆիկացվեն։
  • Ամբողջականություն․ Տեղեկատվությունը պետք է նպաստի լսարանին իրազեկելուն և պետք է լինի էականորեն ամբողջական։ Էականորեն ամբողջական ասելով՝ հասկանում ենք, որ տեղեկատվությունը բավարար տվյալներ է պարունակում, որոնք բացառում են փաստերի և դրանց համատեքստի ոչ ճշգրիտ ընկալումը։
  • Արդարություն և հավասարակշռություն․ Տեղեկատվությունը պետք է լինի արդար և հավասարակշռված։ Պատմությունը պետք է ներկայացնի խնդրի էությունը հասկանալուն օգնող բոլոր կարծիքները։

 

Աղբյուրներ և հավասարակշռություն

 

Ի՞նչ է նորությունը։

 

Օրակարգի սահմանում

 

Ինչպե՞ս քննադատորեն վերլուծել լուրը։