Մեդիայի սեփականատերերի և ֆինանասավորման աղբյուրների թափանցիկություն
Լրատվամիջոցների սեփականատերերի և ֆինասնավորման թափանցիկությունը ժողովրդավարական հասարակությունում արդյունավետ բազմակարծության ապահովման կարևորագույն գործիքն է։ Լրատվամիջոցների բազմակարծության լայն հասկացությունը, ի թիվս այլոց, ներառում է տնտեսական բաղադրիչ, որը կարող է ունենալ լրատվամիջոցների խմբագրական եւ գործառնական անկախությանը միջամտության պոտենցյալ ռիսկ: Սեփականատերերի եւ ֆինանսական աղբյուրների համապարփակ պատկերը թույլ է տալիս գնահատել լրատվական դաշտի կենսունակությունը եւ հասկանալ, թե որքանով են քաղաքական կամ բիզնես ուժերը, այդ թվում` ԶԼՄ-ների սեփականատերերը եւ գովազդատուները, ազդում խմբագրական որոշումների կայացման վրա:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի թիվ CM / Rec (2017x) XX հանձնարարականն անդամ պետություններին ԶԼՄ-ների բազմակարծության եւ դրանց սեփականատերերի թափանցիկության վերաբերյալ սահմանում է չափանիշներ անդամ պետությունների համար լրատվամիջոցների ֆինանսավորման աղբյուրների թափանցիկության բարձր մակարդակի ապահովմանը եւ ԶԼՄ-ների պատասխանատվության բարձրացմանը նպաստելու նպատակով: Եվրոպայի խորհուրդը խրախուսում է անդամ պետություններին ընդունել եւ կիրառել օրենսդրություն, որը կսահմանի հետեւյալ տեղեկատվության կիրարկելի բացահայտում.
- Լրատվամիջոցի եկամտի աղբյուրներ, այդ թվում՝ պետական միջոցներից և ֆինանսավորման այլ մեխանիզմներից և (պետական) գովազդից։
- Տեղեկատվություն այլ լրատվամիջոցների կամ գովազդային ընկերությունների, քաղաքական կուսակցությունների կամ կառավարության հետ կառուցվածքային հարաբերությունների կամ պայմանագրային համագործակցության, այդ թվում՝ պետական գովազդի մասին տեղեկատվություն։
Եվրոպայի խորհրդի կողմից մշակված ուղեցույցը ներպետական օրենսդրություններում լրատվամիջոցների մասին տեղեկատվության հասանելիությունը հասարակության համար երաշխավորելու վերաբերյալ համապատասխան դրույթներ ամարգրելու մի շարք առաջարկություններ է ներկայացնում անդամ պետություններին:
- Ուղեցույց թիվ 1. Լրատվամիջոցների մասին տեղեկատվության՝ հանրությանը հասանելիության ապահովումը․ «Սա պետք է իրականացվի թափանցիկության պահանջներին ենթակա անձանց կամ մարմինների իրավունքների ու օրինական շահերի հաշվառմամբ: Առանձնակի ուշադրություն պետք է դարձնել թափանցիկության պահանջի և առեւտրի ու արդյունաբերության ազատության սկզբունքի հավասարակշռման, ինչպես նաեւ թափանցիկության պահանջի և տվյալների պաշտպանության, առեւտրային գաղտնիքի, տեղեկատվության աղբյուրների գաղտնիության եւ խմբագրական գաղտնիության սկզբունքների հավասարակշռման անհրաժեշտությանը»։
- Միեւնույն ժամանակ, նման օրենսդրություն ունենալու նախապայմանն է լրատվամիջոցների որոշակի տեսակների (հեռարձակվող, տպագիր, առցանց) նկատմամբ կարգավորող տարբերակված մոտեցումը եւ քաղաքականությունը: Առաջարկությունների համաձայն՝ պարտավորությունները կարող են սահմանափակվել այնպիսի գործոնների հաշվառմամբ, ինչպիսիք են լրատվամիջոցների առեւտրային բնույթը, լայն լսարան ունենալը, խմբագրական վերահսկողության իրականացումը, հրապարակումների կամ հեռարձակման հաճախականությունը եւ պարբերականությունը, և այլն։
Հեռարձակվող լրատվամիջոցներ
Տեղեկատվության հանրայնացման պահանջները յուրաքանչյուր երկրում տարբեր են։ Այս տեղեկատվությունը հիմնականում ներառում է բաժնետերերի մասին մանրամասն տեղեկատվություն, այդ թվում՝ ԶԼՄ-ում իրենց ունեցած բաժնեմասի չափը, անուղղակի կամ շահավետ շահադրույքը, սեփականատերերի քաղաքական կամ այլ կապերը, այլ ընկերություններում ԶԼՄ-ների ունեցած շահադրույքը, եկամտի աղբյուրները եւ այլն: Եկամտի չափը սովորաբար հանրայնացվում է տարեկան հաշվետվությունների միջոցով, թեեւ դրանք միշտ չէ, որ բացահայտում են եկամտի կոնկրետ աղբյուրները:
Վրաստանում թափանցիկության պահանջը կիրառվում է միայն հեռարձակվող լրատվամիջոցների նկատմամբ. 2011թ․ին «Հեռարձակման մասին» օրենքում կատարված փոփոխություններն արգելում են օֆշորային կազմակերպություններին հեռարձակման լիցենզիա կամ թույլտվություն ստանալ․ հեռարձակողները պարտավոր են բացահայտել իրենց շահառու սեփականատերերին: 2013 թ.ին օրենքում կատարվել են փոփոխություններ, որոնք նախատեսել են ֆինանսական թափանցիկության լրացուցիչ պահանջներ։ Այդ փոփոխությունների համաձայն՝ բոլոր հեռուստաընկերությունները պարտավոր են ներկայացնել եռամսյակային հաշվետվություններ իրենց ֆինանսավորման աղբյուրների մասին, ներառյալ գովազդից, հովանավորությունից, տելեմարքեթինգից և սեփականատերերի կամ այլ անձանց կողմից արված նվիրատվություններից ստացված գումարների վերաբերյալ Վրաստանի հեռահաղորդակցության ազգային հանձնաժողովին (ՎՀԱՀ): Եռամսյակային ֆինանսական հաշվետվությունները հասանելի են ՎՀԱՀ -ի կայքում: Հեռարձակողները նաեւ պետք է ՎՀԱՀ-ին ներկայացնեն, ինչպես նաև հրապարակեն իրենց պաշտոնական կայքերում տարեկան զեկույց վրացական օրենսդրության, լիցենզիայի պայմանների, վարքագծի կանոնների եւ նախորդ տարվա ֆինանսավորման աղբյուրների հրապարակման պահանջների կատարման վերաբերյալ: Զեկույցին կցվում է աուդիտորի կարծիք: Հեռարձակողները նաևպարտավորություն ունեն կարգավորողին ներկայացնել նախորդ տարում իրենց ակտիվների եւ պարտավորությունների, ինչպես նաեւ ներդրումների գումարի եւ ներդրողների անունների վերաբերյալ տեղեկատվություն:
Հանրային ծառայության հեռարձակողի ֆինանսավորման մոդելները
Կան հանրային ԶԼՄ-ների ֆինանսավորման հինգ խոշոր մոդելներ կամ արեւմտյան երկրներում հաստատված մի քանի մոդելների համադրություն․
-
Սարքավորումներ/լիցենզիայի տրամադրում,
-
ունիվերսալ լիցենզային վճարներ,
-
Եկամտահարկի գանձում,
-
Խորհրդարանական դրամաշնորհներ,
-
Հիփոթեքային գանձումներ։
Առցանց լրատվամիջոցներ
ԶԼՄ-ների կայքում սեփականատերերի մասին տեղեկություն հրապարակելու կամ հանրային ռեգիստրին համապատասխան տվյալներ ներկայացնելու պահանջն արդյունավետ մեխանիզմ է հանրությանը տեղեկացնելու, թե ով է կանգնած լրատվամիջոցների թողարկած բովանդակության ետեւում։ Ավստրիայում, Խորվաթիայում, Լյուքսեմբուրգում եւ Թուրքիայում հաշվետվություն ներկայացնելու պահանջները կիրառվում են լրատվամիջոցների բոլոր երեք բաժիններում: Ավստրիան լրատվության մասին օրենքում փոփոխություններ կատարեց 2011 թ․, որոնք հնարավորություն տվեցին լրատվամիջոցների բոլոր տեսակներին ներկայացնել սեփականատերերի մասին տեղեկատվությունն անմիջականորեն հանրությանը։ Խորվաթիայում կանոնակարգերը պարտավորեցնում են օտարերկրյա եւ տեղական լրատվամիջոցներին սեփականատերերի վերաբերյալ մանրամասներ ներկայացնել Պաշտոնական տեղեկագրում, որը նաև հասանելի է առցանց։ Այս տեղեկատվությունը վերաբերում է բաժնեմասերի չափին, շահադրույքային եւ անուղղակի շահերին, ինչպես նաև ընդհանուր ֆինանսական եւ լսարանին առնչվող տվյալներին։
Մեծ Բրիտանիան ընկերությունների սեփականատերերի վերաբերյալ հանրային տեղեկատվության հեշտ հասանելիության լավ օրինակ է։ Խոշորագույն մեդիա կորպորացիաները՝ Գարդիան Մեդիա Գրուփը, «Անկախ լուրեր և լրատվամիջոցներ»-ը (Independent News and Media), «Երրորդության հայելի»-ն (Trinity Mirror), «Միջազգային լուրերը» (News International) եւ այլք հրապարակում են ոչ միայն սեփականատերերի մասին տեղեկատվությունը, այլեւ ֆինանսական եկամուտների եւ մանրամասն ֆինանսական սեղմագրերի, այդ թվում՝ թվային եկամուտների մասին տեղեկատվություն:
Թվային ծագմամբ լրատվամիջոցների ֆինանսավորման մոդելները տարբեր երկրներում տարբեր են։ Հայտնի են մասնավորապես հետևյալ մոդելները․
- Գովազդի վրա հիմնված,
- Բաժանորդագրման վրա հիմնված,
- Նվիրաբերության վրա հիմնված,
- Քրաուդֆանդինգի վրա հիմնված,
- Կամ նշված մոդելների կոմբինացիան։
Նվիրատվության եւ քրաուդֆանդինգի վրա հիմնված մոդելները հիմնվում են միայն կազմակերպությունների կամ անհատների կամավոր նվիրատվությունների վրա, որոնք աջակցում են որոշակի խմբագրական քաղաքականությանը եւ նվիրատվություններ են անում հանուն հանրության բարեկեցության: Քրաուդֆանդինգի առաջին օրինակներից մեկը Հոլանդական «Դե Քորեսփոնդենթ»-ն է: 2013 թ.ին ութ օրվա ընթացքում քրաուդֆանդինգի միջոցով ավելի քան 1 միլիոն եվրո է հավաքվել ավելի քան 15,000 մարդուց, եւ այնուհետեւ քրաուդֆանդինգին մասնակցող անձանց թիվը հասել է 47,000-ի։
Տպագիր մամուլ
Չնայած Մոնտենեգրոյի Լրատվության մասին օրենքի՝ տպագիր լրատվամիջոցների շրջանառության մասին տվյալներ հրապարակելու օրենսդրական պահանջներին, Լրատվամիջոցների բազմակարծության մշտադիտարկման 2016թ․ զեկույցը նշում է լրատվամիջոցների շրջանառության եւ վաճառված օրինակների մասին վստահելի տվյալների բացակայության մասին, քանի որ թափանցիկության ապահովման պարտավորությունների չկատարման համար պատժամիջոցներ են սահմանված միայն էլեկտրոնային լրատվամիջոցների համար։ Նման միտում է նկատվում նաեւ Խորվաթիաjում, որտեղ Խորվաթիայի Լրատվության մասին օրենքը սահմանում է պարտավորություն տպագիր լրատվամիջոցների համար տեսանելի վայրում հրատարակված օրինակների մասին տվյալներ հրապարակել: Տույժերի բացակայության պատճառով այս դրույթը իրականում որևէ ազդեցություն չունի, քանի որ ընդհանուր ընթերցման տվյալները հասանելի չեն Խորվաթիայում, այնպես, ինչպես հասանելի են Մոնտենեգրոյում:
Պետական սուբսիդավորում տպագիր մամուլում․ Տպագիր մամուլի սուբսիդավորման համակարգը Եվրոպայում սովորական պրակտիկա է: Տպագիր մամուլին պետական ֆինանսավորման անհրաժեշտությունը բացատրվում է թերթերի, լրատվամիջոցների բազմակարծության եւ բազմազանության վերացումը կանխելու նպատակով: Հոդվածը19-ը տարբերակում է երկու տեսակի սուբսիդիա․
1. Անուղղակի հանրային աջակցություն՝ արտոնյալ հարկ սահմանելով կամ հարկերից ազատելով, երբ ամբողջ ոլորտն օգտվում է այս կանոնից:
2. Ուղղակի սուբսիդավորում պետության կողմից որակյալ թերթերին, որոնք սահմանափակ բաժանորդագրություն և գովազդից սահմանափակ եկամուտ ունեն կամ փոքրամասնությունների թերթերին՝ վարկի տրամադրման կամ դրամական փոխանցման միջոցով։
Համակարգը առաջին անգամ ներկայացվել է Ֆրանսիայի կառավարության կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ինչի նպատակն էր խթանել բազմակարծությունը եւ տեղեկատվական աղբյուրների լայն շրջանակի հասանելիությունը: Տպագիր մամուլի սուբսիդավորման ծրագրերը տարածված են սոցիալական բարեկեցության երկրներում, ինչպիսիք են Ավստրիան, Նորվեգիան, Շվեդիան եւ Ֆինլանդիան։ Մինչդեռ ԱԱՀ-ից ազատելու եղանակով անուղղակի սուբսիդավորման համակարգը ներդրվել է այնպիսի երկրներում, ինչպիսիք են Գերմանիան եւ Միացյալ Թագավորությունը, որտեղ գործում է ազատական տնտեսական քաղաքականության եւ ուժեղ լրատվամիջոցների համակցությունը:
Եվրոպական երկրներում ուղղակի սուբսիդիաների բաշխումը սովորաբար կարգավորվում է օրենսդրությամբ եւ իրականացվում է անկախ պետական մարմնի կողմից: Ուղղակի սուբսիդիաները հիմնականում տրամադրվում են գործառնական ծախսերը, ինչպիսիք են տպագրությունը, շրջանառությունը, բաշխումը եւ այլն, հոգալու համար:
Հոդված 19- ի՝ տպագիր լրատվամիջոցներին պետական աջակցության վերաբերյալ առաջարկությունները ներառում են համապատասխան դաշտում պետական քաղաքականության մշակման հետեւյալ չափանիշները.
- Տպագիր մամուլին պետական սուբսիդիաների տրամադրումը պետք է նախատեսված լինի օրենքով:
-
Օրենքը պետք է ունենա այնպիսի նպատակներ, ինչպիսիք են լրատվամիջոցների բազմակարծությունը եւ մշակութային ու լեզվական բազմազանության պահպանումը։
-
Օրենքով սահմանված ուղղակի կամ անուղղակի սուբսիդիաները պետք է տրամադրվեն արդար եւ չեզոք ձեւով: Օրենքը պետք է հստակ արգելի թերթի քաղաքական բովանդակության կամ խմբագրական քաղաքականության հիման վրա սուբսիդիաների տրամադրումը։
-
Անուղղակի սուբսիդիաները պետք է հասանելի լինեն բոլոր թերթերի եւ ամսագրերի համար։
-
Ուղղակի սուբսիդիաները պետք է բաշխվեն անկախ մարմնի կողմից՝ արդար եւ չեզոք չափանիշների հիման վրա.
-
Պետական միջոցները բաշխող մարմինը պետք է հաշվետու լինի խորհրդարանին՝ հրապարակելով պետական միջոցների բաշխման վերաբերյալ հրապարակային տարեկան հաշվետվություն։
-
Պետական միջոցներ ստացող տպագիր լրատվամիջոցները, անկախ իրենց կազմակերպաիրավական ձեւից, պետք է ենթարկվեն տարեկան աուդիտի եւ հրապարակեն իրենց աուդիտորական հաշիվները։
-
Թերթը պետք է կարողանա բողոքարկել ուղղակի սուբսիդիաների տրամադրման մերժման վերաբերյալ որոշումները դատարան: