Ֆոտոմանիպուլյացիա
Ներկայացված վիզուալ նյութը և տեղեկությունները քննադատորեն գնահատելու համար կարևոր է տեղյակ լինել վիզուալ մանիպուլյացիայի տարածված ձևերից, ինչպես նաև դրանց ստուգման գործիքներից: Եկեք քննարկենք վիզուալ մանիպուլյացիայի խնդիրները լուսանկարով և տեսանյութով մանիպուլյացիայի օրինակները ներկայացնելուց հետո:
Ֆոտոմանիպուլյացիա
Հանրությանն ապակողմնորոշելու համար կարող են տարածվել հետևյալ նյութերը.
- Կեղծված լուսանկար. որպես կանոն, նման նկարներն ուղեկցվում են ապակողմնորոշող վերնագրերով:
- Ֆիլմից, գովազդից, գրաֆիկակա խաղից հատվածներ, որոնք օգտագործվում են ոչ թե բեմադրված, այլ իրական զարգացումները պատկերելու համար:
- Իրական լուսանկար, որը չի համապատասխանում դեպքի նկարագրությանը/ վերնագրին:
Լուսանկարների քննադատական վերլուծությունն ու ստուգումն օգնում են մեզ պարզել.
- Իրական փաստերը - Լուսանկարի ստուգման արդյունքում կարող ենք պարզել իրական փաստերը և չեզոքացնել ապատեղեկատվությունը, կամ հակառակը՝ լուսանկարի միջոցով մեզ հայտնի դարձած փաստերը կարող են օգնել մեզ վերականգնել իրական պատմությունը:
- Իրական նկարի հրապարակման մոտավոր ամսաթիվը - Այն օգնում է մեզ հստակեցնել, թե արդյոք լուսանկարի վերնագրում նկարագրված իրադարձությունը համապատասխանում է լուսանկարի հրապարակման և տարածման օրվա հետ:
- Արդյո՞ք լուսանկարը կեզծված է - Կարևոր է պարզել, թե լուսանկարի որ մասերն ու որքանով են կեղծվել բացահայտելու համար ապատեղեկատվության հեղինակի նպատակները և մտադրությունները:
Լուսանկարի ստուգման գործիքները:
Գուգլ նկարների որոնման համակարգ
Ներբեռնելով նկարը Գուգլ նկարների որոնման համակարգ՝ հնարավոր է փնտրել. 1) նույնական լուսանկար, 2) դրան վերաբերող տեքստ, 3) Վեբկայքը, որում այն հրապարակվել է:
Քայլ 1: Պահպանեք նկարը (պահպանել նկարը որպես), որը ցանկանում եք ստուգել Գուգլ նկարների որոնման համակարգում, Ձեր համակարգչում:
Քայլ 2. Վերբեռնեք պահպանված լուսանկարը Գուգլ նկարների որոնման համակարգում կամ ստուգեք այն անմիջապես Գուգլ Խրոմի (Google Chrome) միջոցով:
Մուտքագրեք images.google.com կայքի անունը, սեղմեք «Որոնել նկարով» կոճակի վրա, որն առաջարկում է երկու տարբերակ՝ կամ վերբեռնել լուսանկարը կամ տեղադրել նկարի URL հասցեն. Եթե պահպանել եք լուսանկարը, սեղմեք «Վերբեռնել լուսանկարը» կոճակի վրա, ապա սեղմեք «Ընտրել նկարը» կոճակի վրա և ընտրեք նկարը Ձեր համակարգչից: Ապա, քարշեք նկարը Ձեր համակարգչից որոնման վանդակ: Լուսանկար վերբեռնելու փոխարեն կարելի է նաև տեղեկություն որոնել՝ օգտագործելով նկարի URL-ը: Դուք պարզապես պետք է աջ քլիք անեք նկարը վրա և ընտրեք «Պատճենել նկարի հասցեն», ապա սեղմել «Տեղադրել նկարի URL հասցեն» տողի վրա:
Եթե դուք օգտագործում եք Google Chrome զննարկիչ, դուք ստիպված չեք լինի նկարը ներբեռնել և պահպանել Ձեր համակարգչում: Աջ քլիք արեք ստուգման ենթակա նկարի վրա, ապա ընտրեք «Որոնել նկարը Գուգլում», և նոր թաբ կբացվի Ձեր արդյունքներով:
Քայլ 3. Զգուշորեն ուսումնասիրեք որոնման համակարգում ցուցադրված արդյունքները: Որոնման համակարգը հնարավորություն է տալիս օգտատիրոջը որոնել տվյալների բազմակի աղբյուրներ որոնման մեկ հարցմամբ: Իհարկե, բոլոր նյութերը չեն, որ կարող են վստահելի լինել: Հետևաբար, կարևոր է ընտրել ամենավստահելի աղբյուրները և քննադատորեն գնահատել դրանք:
Լուսանկարի հրապարակման ամսաթիվը
Միշտ չէ, որ հնարավոր է պարզել նկարի սկզբնաղբյուրը: Այդուհանդերձ, որոնման համակարգում ժամանակի կոնկրետ միջակայք նշելու արդյունքում ստացված տվյալները կարող են արժեքավոր լինել: Օրինակ՝ եթե լուսանկարն օգտագործվել է 2018 թավականին տեղի ունեցած զարգացումները նկարագրելու համար և որոնումը ցույց է տալիս, որ լուսանկարը հրապարակվել է որոշ կայքերում 2014 թվականին, այս մանրամասնը կարող է օգտակար լինել տեղեկատվությունը ստուգելու ժամանակ: Ավելի վաղ հրապարակված լուսանկարի վերնագիրը կօգնի համեմատել լուսանկարում ներկայացված փաստերը:
Լուսանկարի հրապարակման ճշգրիտ կամ մոտավոր ամսաթիվը պարզելու հմար Գուգլ նկարների որոնման համակարգում կոնկրետ նկարի մասին տեղեկություն փնտրելուց հետո պետք է աջ քլիք անել «Գործիքներ» տողի վրա որոնման տարբերակները տեսնելու համար, ապա ընտրել «Ժամանակ» տողը: Աջ քլիք անելուց հետո ժամանակի տարբեր շրջանների տարբերակներ կհայտնվեն: Ընտրեք «Ընտորովի միջակայք» տողը և նշեք այն ժամանակաշրջանը, որով հետաքրքրված եք:
ԹինԱյ (TinEye)
ԹինԱյ-ը միանման նկարների որոնման համակարգ է, որն աշխատում է նույն սկբունքով, ինչ Գուգլ նկարների որոնման համակարգը:
ԹինԱյը (TinEye) ցույց է տալիս.
- Նույնական նկարներ տարբեր կայքերում, բլոգերում և ֆորումներում;
- Հրապարակման ամսաթիվը;
- Քանի անգամ է մեկ կոնկրետ նկարը տարածվել միևնույն աղբյուրով.
Լուսանկարի ստուգման գործընթացը պարզեցնելու համար ԹինԱյ-ն առաջարկում է «Համեմատել համընկնում»-ը ֆունկցիան: Այն օգնում է համեմատել որոնվող նկարն որոնման արդյունքում գտնված նկարի հետ: Արագ սեղմեք «Միացնել» կոճակը երկու նկարները հետ-առաջ անելու և տարբերությունները տեսնելու համար:
ԹինԱյ-ը հնարավորություն է տալիս դասակարգել որոնման արդյունքներն ըստ ժամանակի, համընկնման, փոփոխությունների և չափի: «Ամենահինը» տարբերակը կդասավորի նկարները ամենահնից մինչև ամենանոր՝ ըստ դրանց հրապարակման օրերի: Այս ֆունկցիան կօգնի պարզել նկարի հրապարակման մոտավոր ամսաթիվը:
ԹինԱյը չի պահպանում Ձեր որոնած նկարները, ինչն անչափ կարևոր է որոնման գործընթացի գաղտնիության պահպանման տեսանկյունից:
Yandex:images
Yandex image search function is a good resource for finding used images on Russian-language web portals.
Մուտքագրեք yandex.com/images և վերբեռնեք աղբյուրի լուսանկարը: Ապա սեղմեք «Որոնել» կոճակի վրա: Համակարգը կցուցադրի միանման նկարներ կամ աղբյուրներ՝ ներառյալ՝ վեբ պորտալներ, բլոգեր, ֆորումներ, ռուսալեզու սոցիալական ցանցեր, որտեղ այս կամ սրան նման նկարը հրապարակվել է:
Բայդու
Բայդուն չինական ամենամեծ որոնման համակարգն է, որը, այլ համակարգերի նման, ունի նկարի որոնման ֆունկցիա: Բայդուն օգտակար գործիք է չինական վեբ պորտալներում նկարներ որոնելու համար: Այն աշխատում է նույն սկզբունքով, ինչ Գուգլ, ԹինԱյ, Յանդեքս նկարների որոնման համակարգերը: Հնարավոր է որոնել նկարներ՝ կամ նկար վերբեռնելով կամ նկարի URL հասցեն տեղադրելով: Բայդուն գործում է չիներենով, բայց Գուգլ Թարգմանությունը կօգնի հեշտորեն հասկանալ դրա գործառույթները:
Խրոմի ՌեվԱյ ընդլայնում
Խրոմի ՌեվԱյ ընդլայնում որոնման համակարգն օգնում է հեշտորեն որոնել ցանկացած կայքում հրապարակված լուսանկար: Մոտեցրեք մկնիկի կուրսորը կայքում տեղադրված նկարին և աջ քլիք արեք: Նախքան այդ անհրաժեշտ է ավելացնել Խրոմի ՌեվԱյ ընդլայնումը մեր Գուգլ Խրոմ որոնման համակարգին: Այս նպատակով պետք է մտնել Խրոմի վեբ խանութ, որոնման դաշտում գրել «Խրոմի ՌեվԱյ ընդլայնում» և սեղմել «Ավելացնել Խրոմին» կոճակը:
Մկնիկի կուրսորը ցանկացած նկարի մոտեցնելով և աջ քլիք անելով՝ նոր՝ Միանման նկարների որոնման ֆունկցիան կավելանա առկա ֆունկցիաներին: Այն որոնում է կատարում անմիջապես Գուգլ, Բինգ, ռուական Յանդեքս, ԹինԱյ և չինական Բայդու որոնման համակարգերում: Եթե մենք ուզում ենք որոնել նկարը միաժամանակ բոլոր որոնման համակարգերում, պետք է սեղմենք «Որոնման բոլոր համակարգերը» կոճակը:
Նկարների որոնման համակարգերը կօգնեն գտնել նկարի սկզբնական տարբերակը (սկզբնաղբյուրը) և դրա հեղինակին։ Այս դեպքում նկարը նկարը կտեղադրվի տվյաների լիցենզավորված շտեմարանում կամ պաշտոնական արխիվներում։ Այստեղ նկարներին կից ներկայացվում է նաև տեղեկատվություն լուսանկարչի, նկարի վայրի, ամսաթվի և նկարում ներկայացված միջոցառման մասին։
Լուսանկարի նույնականացում նկարի մետատվյալների կիրառմամբ
Բացի որոնման համակարգերից, որոնք մեզ հետաքրքրող նկարների հետ մեկտեղ որոնում են նաև համացանցում հասանելի այլ տվյալներ, մենք նաև կարող ենք ստուգել նկարները՝ օգտագործելով նրանց մետատվյալները։ Բջջային հեռախոսով կամ թվային տեղախցիկով նկարված յուրաքանչյուր թվային նկար պարունակում է մետատվյալներ։
Մետատվյալները տվյալների ամբողջություն են նկարի հեղինակի, նկարը նկարելու համար օգտագործված տեսախցիկի տեսակի և նկարի վայրի մասին։ Մետատվյալները նաև նկարագրում են այնպիսի մանրամասներ, ինչպիսիք են նկարի չափսը և ֆայլի չափսը։
Մետատվյալների վերլուծությունը կարևոր է նկարի նույնականացման և իրականությանը դրա համապատասխանությունը պարզելու տեսանկյունից։ Այն խթան է հանդիսանում մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության համար։ Նկարի մետատվյալների նույնականացման և և դրանց քննադատական վերլուծության հարցում մեզ օգնող մի շարք անվճար առցանց աղբյուրներ կան։
Ջեֆրիի՝ նկարների մետատվյալների դիտիչ
Մուտքագրեք exif.regex.info վեբ պորտալի հասցեն և համապատասխան դաշտում ընտրեք նկարը մետատվյալների նույնականացման համար։
- Սեղմեք “Ընտրել նկարը” կոճակի վրա և ներբեռնեք համապատասխան լուսանկարը կամ դրա URL հասցեն։
- Անվտանգության նկատառումներից ելնելով՝ այս գործիքը կարող է պահանջել, որ նշեք, որ ռոբոտ չեք։
- Սեղմեք “Ցույց տալ նկարի տվյալները” կոճակի վրա։
Գործիքը ցույց է տալիս՝
- Նկարի հեղինակին/ սեփականատիրոջը,
- Լրատվամիջոցի կամ ընկերության անունը, եթե նկարի հեղինակն այդ նկարը նկարելիս հանդիսացել է այդ կազմակերպության աշխատակից, taking a photo;
- Նկարի անվանումը/ վերնագիրը,
- Նկարահանման վայրը,
- Ամսաթիվը,
- Նկարի և ֆայլի չափսերը,
- Կարճ նկարագրություն (առկայության դեպքում);
- Ձևաչափը,
- Ռեզոլյուցիան։
Վերբեռնված լուսանկարը հիմնականում պարզում է գործիքի միջոցով ցուցադրվող մետատվյալների քանակը ու տեսակը։ Թվային տեսախցիկով կամ բջջային հեռախոսով արված լուսանկարները պարունակում են տվյալների մեծ մասը։ Իսկ կայքերում վերբեռնված լուսանկարները ցույց են տալիս ավելի քիչ տվյալներ, քանի որ դրանք չեն հանդիսանում սկզբնաղբյուր։ Ի լրումն, միանգամայն հավանական է, որ համացանցից ներբեռնված և հետո կրկին վերբեռնված լուսանկարը որևէ մետատվյալ չի պարունակի։ Սոցիալական ցանցերը և վեբկայքերը մեխանիկորեն փոքրացնում են վերբեռնված սկզբնական նկարի չափսը։ Այսպիսով, ներբեռնելով ստանում ենք արդեն իսկ կրճատված չափսերով լուսանկարներ։ Այստեղ է, որ մետատվյալների զգալի մասը կորում է։
Exif տվյալների դիտիչ.
Սա օգտակար գործիք է մետատվյալների նույնականացման և վերլուծության համար, և աշխատում է նույն սկզբունքով, ինչ Ջեֆրիի՝ նկարի մետատվյալների դիտիչը։
- Մուտքագրեք www.exifdata.com վեբ պորտալը,
- Վերբեռնեք լուսանկարը կամ նկարի URL հասցեն “Ընտրել ֆայլը” կոճակի միջոցով,
- Սեղմեք “Վերբեռնել” կոճակը և ծանոթացեք արդյունքներին, որոնք տրամադրվում են որպես սեղմագիր և մանրամասն վերլուծություն որոնման դաշտի ձախ կողմում։
Գործիքն օգտագործելիս պետք է հաշվի առնել, որ վերբեռնված ֆայլի չափսը չպետք է գերազանցի 20 մեգաբայթը։ Ավելին, Exif տվյալների դիտիչը ճանաչում է միայն PG/JPEG, TIFF, GIF, PNG, PSD, BMP, RAW, CR2, CRW, PICT, XMP, DNG ֆայլերը։
Metapicz-ը մետատվյալների ուսումնասիրության մեկ այլ գործիք է։ Մուտքագրեք metapicz.com վեբ պորտալը, սեղմեք “Ընտրել” կոճակը նկարը ձեր համակարգչից ընտրելու և դրա մետատվյալները դիտելու համար։