Տեղեկատվության ազատություն
Ժողովրդավարական հասարակություններում քաղաքացիները որոշումներ են կայացնում տեղեկատվության հիման, որը ժողովրդի իշխանության աղբյուրն է: Միայն իրազեկ քաղաքացին է ազատ հասարակության հիմքը:
Իշխանությունների աշխատանքի թափանցիկությունն ապահովելու համար կարևոր է, որ հասարակությունը պահանջի, որ վերջիններս գործեն բաց և հաշվետվողական:
Ո՞րն է հանրային տեղեկատվությունը
Ո՞վ է պարտավոր տրամադրել հանրային տեղեկատվություն
Ո՞վ է իրավասու պետական հաստատությունից տեղեկատվություն պահանջել
Պետական հաստատության տիրապետած տեղեկատվության ո՞ր մասը բաց չէ
Պետական հաստատության տիրապետած ցանկացած տեղեկատվություն բաց է, բացառությամբ այն դեպքերի, երբ տեղեկատվությունը պարունակում է՝
-
Պետական գաղտնիք
-
Առևտրային գաղտնիք
-
Մասնագիտական գաղտնիք
-
Անհատական տվյալներ
Պետական կազմակերպությունը պետք է համապատասխան նորմատիվ իրավական ակտ ներկայացնի, որի հիման վրա կատարվել է հանրային տեղեկատվության դասակարգումը:
Պետական գաղտնիքը այն տեղեկատվությունն ու տվյալներն են, որոնք պարունակում են պետական գաղտնիք պաշտպանության, տնտեսության, արտաքին հարաբերությունների, հետախուզության, ազգային անվտանգության և իրավապահ ոլորտներում, որոնց բացահայտումը կարող է վնասել Վրաստանի շահերին: Պաշտոնյաների սահմանափակ շրջանակի է հասանելի դասակարգված տեղեկատվությանը, և նրանք պատասխանատու են այդ տեղեկատվության պաշտպանության համար:
Առևտրային գաղտնիքը կոմերցիոն արժեք ունեցող տեղեկատվությունն է, որի բացահայտումը կարող է վնասել անձի մրցակցայնությանը:
Մասնագիտական գաղտնիքը այլ անձանց անձնական տեղեկություններին կամ առևտրային գաղտնիքին վերաբերող տեղեկատվությունն է, որը հայտնի է դարձել մեկ այլ անձի վերջինիս կողմից իր մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում:
Անհատական տվյալ է համարվում այն տեղեկատվությունը, որը հնարավորություն է տալիս նույնականացնել անձին: .