Պրոպագանդա
Պրոպագանդան հաղորդակցության ձեւ է, որը փորձում է ազդել հասարակական կարծիքի վրա եւ ստանալ արձագանք, որը կնպաստի քարոզչի մտադրության իրականացմանը՝ փաստերը կեղծելու կամ դրանք ընտրողաբար ներկայացնելու միջոցով: Ի տարբերություն պրոպագանդայի, համոզելու մեթոդը ավելի ինտերակտիվ է եւ փորձ է անում բավարարել թե՛ համոզողի, թե՛ թիրախային խմբի շահերը:
Ի սկզբանե լատիներեն «պրոպագանդա» բառը չեզոք եզրույթ էր, որը նշանակում էր կոնկրետ գաղափարի տարածում եւ խթանում: Այս բառի ծագումնաբանությունը կապված է 1622 թ.-ին Վատիկանի կողմից հիմնված «Sacra Congregate de Propaganda Fide» (Մարդկանց քրիստոնեացման ժողով) միսիոներական կազմակերպության հետ, որի հիմնական նպատակն էր տարածել կաթոլիկությունը: 18-րդ դարից սկսած այս տերմինն օգտագործվել է նաեւ աշխարհիկ գործունեության մեջ, սակայն հետագայում աստիճանաբար ստացել է բացասական երանգավորում քաղաքականության ոլորտում:
Պրոպագանդայի երկու տեսակ կա՝ սև և սպիտակ.
- Սպիտակ պրոպագանդա. աղբյուրը հստակ է, և ուղերձի բովանդակությունը համապատասխանում է ճշմարտությանը կամ մոտ է դրան:
- Սև պրոպագանդան քողարկում է իր աղբյուրները կամ նշում այլ աղբյուր, ոչ ճիշտ աղբյուր, և ուղերձի բովանդակությունը հիմնված է ստի, կեղծիքի և դավադրության վրա:
Պրոպագանդան ունի հետևյալ առանձնահատկությունները.
- Ապակողմնորոշում և ազդեցություն ճանաչողության վրա;
- Վնասելու մտադրություն:
- Դիտավորությամբ և կանխամտածված;
- Պարբերական:
Պրոպագանդայի մեթոդները և տեխնիկան
Եռափուլ մոդել
Պրոպագանդայի եռափուլ մոդելը նպատակ ունի միաժամանակ 1) արհեստականորեն ստեղծել վտանգներ; 2) սերմանել անվստահություն և հուսահատություն ժողովրդավարական հաստատությունների և գործընկերների նկատմամբ; 3) առաջարկել այլընտրանք վտանգները և հուսահատությունը հաղթահարելու համար:
Կրոնը/ տեղեկատվությունը որպես զենք
Պրոպագանդան օգտագործում է կրոնն ու տեղեկատվությունը որպես զենք՝ կանխամտածված կերպով մանիպուլացնելով մարդկային զգացմունքները և անձի ինքնությունը, հղում անելով ընդհանուր արժեքներին և անձի ինքնությունը կորցնելու վտանգին:
Շեղող աղբյուրի մոդել
Շեղող աղբյուրի մոդելը փորձում է ստեղծել շեղող աղբյուր (թաքցնելով իրական սկզբնաղբյուրը) կեղծ տեղեկատվությունը կամ ուղերձը օրինականացնելու նպատակով: Այս դեպքում տեղեկատվությունը ստացողն այն ընկալում է որպես ստացվող ուղղակիորեն այն կոնկրետ լրատվամիջոցից (շեղող աղբյուրից), որը որ հրապարակել է այն, և չի ասոցացնում այն իրական սկզբնաղբյուրի հետ:
Սոցիալական կայքերը՝ որպես ապատեղեկատվության աղբյուր
Սոցիալական կայքերը հաճախ օգտագործվում են որպես կեղծ լուրերի տարածման աղբյուր: Նման դեպքերում սոցիալական կայքը ներկայացնում է մեկ աղբյուրի կողմից տրամադրված և անկախ աղբյուրների հետ չստուգված տեղեկատվություն: Առցանց կամ տպագիր մամուլը օգտագործում է այս մեթոդը կեղծ լուրեր տարածելու համար՝ այսպիսով՝ օրինականացնելով սոցիալական կայքերում տարածված չստուգված տեղեկությունները:
Հոգնեցնելու տեխնիկան
ենթադրում է նույն գաղափարի շարունակական կրկնողությունը: Սա կարող է լինել գաղափար կամ պարզ լոզունգ, որն օգտագործվում է այնքան հաճախ, որ մարդիկ սկսում են հավատալ դրան:
Կեղծ դիլեմա
«կամ-կամ»-ի տեխնիկա, որը ենթադրում է պնդում, որ կա իրավիճակի հանգուցալուծման միայն երկու տարբերակ, որն ուղեկցվում է այդ երկու տարբերակներից մեկին նախապատվություն տալով՝ անտեսելով ցանկացած լրացուցիչ տարբերակ:
Քննադատություն ի պատասխան քննադատության
մեթոդը պրոպագանդայի տեխնիկա է, որը մեղադրանքներին կամ բարդ խնդիրներին պատասխանելու փոխարեն կամ պատասխան մեղադրանքներով է հանդես գալիս կամ շեղում ուշադրությունն այլ խնդրի վրա՝ այսպիսով փորձելով քննադատության օբյեկտի վրայից ուշադրությունը շեղել և/կամ արդարացնել այս օբյեկտը՝ ոչ ճշգրիտ համեմատություններ անելու և մանիպուլյատիվ բարոյական խոսույթ ծավալելու միջոցով:
Քարտերի դարսում
Փաստերը և պնդումները մասամբ ճիշտ են: Սա պատահում է, երբ տեղեկատվությունը ճիշտ է, բայց ներկայացվում է ընտրողաբար կամ գլխավոր փաստերը բաց են թողնվում:
Իմիտացիոն ապացույցների ստեղծում
անպիսի իրական փաստաթղթերի/փաստերի օգտագործում, որոնք ստեղծում են ապացույցների գոյության պատրանք, բայց իրականում չեն համապատասխանում այն մեղադրանքներին, որոնց պատկերավորման համար այդ ապացույցներն օգտագործվում են:
Մեջբերումների, աղբյուրների և համատեքստի փոփոխություն
փաստերի, հայտարարությունների և աղբյուրների սխալ մեկնաբանում, որի նպատակն է կասկած սերմանել և լսարանի մոտ տարընկալում առաջացնել:
Դավադրապաշտական տեսություններ և պսևդոգիտություն
բնակչության շրջանում վախի և կասկածի սերմանման խթանում: Գիտական և փորձագիտական կարծիքները, ինչպես նաև իրական գիտական փաստաթղթերն ամբողջությամբ անտեսվում են: Դժվար է ճեղքել դավադրությունների շրջանը, քանի որ պրոպագանդիստները պատկերում են փաստերը՝ բացահայտելով դավադրությունները որպես դավադրության մեկ այլ «ապացույց»:
Հրեշացման (դեմոնիզացիա) տեխնիկա
այս մեթոդը պախարակում է անձի ընդդիմախոսին՝ օգտագործելով մեղադրանքներ և անհարկի ընդհանրացում:
Չափազանցում կամ չափից դուրս ընդհանրացում
այս մեթոդը կեղծ ահազանգում է կամ կոնկրետ ելակետային տվյալներ օգտագործելով՝ եզրակացության է հանգում ու դրամատիզացնում իրավիճակը:
Փաստերի ժխտում