Մեդիա և տեղեկատվություն

«Մեդիա և տեղեկատվություն» ուղեցույցը նպատակ ունի երիտասարդներին սովորեցնել, թե ինչպես է գործում մեդիան ժողովրդավարական հասարակությունում, ինչ ազդեցություն ունի այն մեր ամենօրյա կյանքի վրա, և թե ինչպես է փոխվել մեդիայի ավանդական ընկալումը տեխնոլոգիական առաջընթացին զուգընթաց։ Ուղեցույցը նաև նպատակ ունի զարգացնել երիտասարդների՝ էթիկական և մասնագիտական չափանիշների վրա հիմնված քննադատական վերլուծության հմտությունները։