Անձանց նույնականացում

Կեղծ նորությունների ստուգման գործընթացում կարեւոր է բացահայտել այն մարդկանց, որոնք ներկայանում են տարբեր հրապարակումներում կամ ապատեղեկատվություն տարածում: Կան բաց առցանց ռեսուրսներ, որոնք օգնում են մեզ տեղեկատվություն ստանալ կոնկրետ անձի, նրա բնակության վայրի, աշխատավայրի, կրթության եւ հետաքրքրությունների մասին:

1. Webmii.com - ը այս կամ այն անհատի մասին համացանցում որոնում կատարելու հնարավորություն տվող համակարգ է: Այն կարող է ներառել սոցիալական ցանցերում նշված անձի անունով գրանցված տարբեր հաշիվներ, էլեկտրոնային փոստի հասցեներ, հոդվածներ, պիտակներ, փոխկապակցված անձանց, կազմակերպություններ, ոլորտներ, ինչպես նաեւ լուսանկարներ եւ տեսանյութեր: Webmii- ն ներկայացնում է նաև մեր կողմից որոնվող անձի «առցանց տեսանելիության գնահատական»-ը։ Մասնավորապես, այն առաջարկում է գնահատման 10 բալանի համակարգ, պարզելու՝ արդյոք մենք գործ ունենք կեղծ հաշվի, թե իրական անձի հետ: Որպես կանոն, կեղծ հաշիվներն ունենում են առցանց տեսանելիության շատ ցածր գնահատական։



2. Pipl. com - ը հնարավորություն է տալիս անձի էլ․փոստի հասցեի, սոց․ ցանցում օգտատիրոջ անվան կամ հեռախոսահամարի միջոցով գտնել անձին: Որոնման այս համակարգը տեղեկատվություն է տրամադրում տարբեր հարթակներում (Facebook, LinkedIn, Gmail, Myspace, Scribd.com) գրանցված անձանց մասին: Ի տարբերություն Գուգլ որոնման համակարգի, Pipl.com-ն ավելի մանրամասն տեղեկություններ է տրամադրում անձանց մասին, քանի որ այն որոնում է ցանցում առկա տեղեկատվությունը ավելի համապարփակ եղանակով: Պահանջվում է միայն մուտքարել անձի անունը, հեռախոսահամարը, օգտանունը կամ էլ․փոստի հասցեն որոնման դաշտում:



3. People.yandex.ru - ն ռուսական եւ օտարերկրյա հարթակներում գրանցված ռուսախոս անձանց մասին տեղեկատվության որոնման լավ միջոց է: Անձի անունը եւ ազգանունը նշելուց հետո որոնման համակարգը ցույց է տալիս այդ անձի մասին ռուսական սոցիալական ցանցերում, այդ թվում՝ ՎԿոնտակտե, Օդնոկլասնիկի, Մոյ Միռ, Մոյ Կռուգ և Լայվ Ջորնալ կայքերում առկա տեղեկությունները։ Բացի ռուսալեզու ռեսուրսներից People.yandex.ru- ն նաեւ որոնում է տեղեկություններ Ինստագրամում, Ֆեյսբուքում, Գուգլում, Լինքթինում, Թվիթերում և Ֆորսքեյըրում։