Մեդիա և տեղեկատվական գրագիտություն

Տեխնոլոգիական առաջընթացը, մասնավորապես, համացանցի եւ սոցիալական կայքերի զարգացումը որակապես փոխել է ԶԼՄ-ների ավանդական ընկալումը: Այսօր մարդիկ ուղղակիորեն օգտվում են տեղեկատվական աղբյուրներից: նրանք կարող են լինել ինչպես մեդիա բովանդակության ստեղծողները, այնպես էլ դրա տարածողները, և նույնիսկ ավելին, նրանք պարտադիր չէ, որ ունենան հատուկ լրագրողական կրթություն կամ աշխատանքային փորձ։

Տեխնոլոգիական առաջընթացը փոխել է տեղեկատվության տարածման նկատմամբ հսկողության ուժը. ավանդական ԶԼՄ-ները այլեւս չունեն օրակարգի թելադրելու մենաշնորհ, մի բան, որը լրացուցիչ ռիսկեր էր առաջացնում լրատվամիջոցների սեփականության կենտրոնացման դեպքում: Թեեւ ավանդական լրատվամիջոցները, հիմնվելով մասնագիտական չափանիշների վրա, որոշում են, թե որ տեղեկատվություն է կարեւոր եւ հիշարժան հասարակության համար, այսօր քաղաքացիներն ի վիճակի են համացանցում փնտրել տեղեկատվական աղբյուրներ եւ տարածել այն ուղերձը, որը նրանք համարում են տեղին: Այս փոփոխությունները, մի կողմից, հանգեցրել են տեղեկատվության ոլորտն ավելի բազմակարծ դարձնելուն եւ տեղեկատվության շրջանառությունն արագացնելուն, բայց մյուս կողմից հեշտացրել են ապատեղեկատվության եւ ատելության խոսքի տարածումը:

Առկա մարտահրավերների հաղթահարման համար կարեւոր է զարգացնել մեդիա եւ տեղեկատվական գրագիտության հմտություններ, որոնք օգտագործելով հաղորդակցության բոլոր ձեւերը` ներառում են հետեւյալ բաղադրիչները.

  • Մեդիայից օգտվելը,
  • Մեդիան վերլուծելը,
  • Մեդիան գնահատելը,
  • Մեդիա բովանդակություն ստեղծելը,
  • Գործելը.

Մեդիա եւ տեղեկատվական գրագիտությունը բոլոր տեսակի լրատվամիջոցների համապարփակ օգտագործման եւ մեդիա բովանդակության քննադատական գնահատման հմտությունն է, իսկ քննադատական մտածողությունը փաստերի եւ ապացույցների օբյեկտիվ, ռացիոնալ, սկեպտիկ եւ անկողմնակալ վերլուծության հմտությունն է:

ՄԱԿ կրթական, գիտական եւ մշակութային կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) դիտարկում է մեդիա եւ տեղեկատվական գրագիտությունը հավասարության եւ մարդու իրավունքների համատեքստում եւ ընդգծում է տեղեկատվության եւ գիտելիքի հավասար մատչելիության ապահովման անհրաժեշտությունը եւ խթանում ազատ, անկախ եւ բազմակարծ լրատվամիջոցների եւ տեղեկատվական համակարգերը։ 

ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաջարկում է մեդիա եւ տեղեկատվական գրագիտության հետեւյալ հինգ օրենքները: Դրանք են․