Թափանցիկություն

«Թափանցիկություն» ուղեցույցի նպատակն է սովորեցնել երիտասարդներին, թե տեղեկատվության քննադատական վերլուծության համար ինչու է կարևոր տեղեկանալ մեդիայի սեփականատերերի և ֆինանսավորման աղբյուրների մասին, ինչպես նաև այն մասին, թե ինչպես է ազդում թեթև գրաքննությունը մեդիա բովանդակության վրա։ Ուղեցույցը նաև նպատակ ունի օգնել երիտասարդներին զարգացնել մեդիայի սեփականատերերի և ֆինանսավորման աղբյուրների մասին տեղեկությունների որոնման հմտություններ։